Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար

11.08.2023 14:37
764

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստում։

Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում:

Կառավարությունն ակնկալում է, որ Սնուփ Դոգի համերգին կմասնակցի 20000-25000 մարդ:

Բացի այդ, ակնկալվում է, որ համերգին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000 - 6000 զբոսաշրջիկ: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ 1 զբոսաշրջիկը միջինում Հայաստանում ծախսում է 800-1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

«Ծրագրի շահառուներն են լինելու հանրության լայն զանգվածներ՝ այդ թվում սոցիալապես խոցելի խմբեր: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, կնպաստի մշակութային զբոսաշրջության ծավալների և դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացմանը՝ հետևապես նաև տնտեսական աճին, կհանգեցնի երկրի վարկանիշի, ինչպես նաև Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը:

Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու միջազգային շոու-բիզնեսի շուկա, հավասար պայմաններ կստեղծվեն դաշտում ճանաչում ունեցող աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար»,- ասված է ՀՀ կառավարության որոշման մեջ:

Ծրագրի իրականացումն ապահովում է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։

«Կազմակերպությունը պարտավոր է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում: Կազմակերպությունը Պետական մարմնին տեղեկատվություն կներկայացնի գովազդային արշավների արդյունքում միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկ­ների թվի և վաճառված տոմսերի քանակի վերաբերյալ»,- նշված է կառավարության որոշման մեջ:

Ծրագրի իրականացման համար Հայաստանի կառավարությունը «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հատկացրեց 2 միլիարդ 318 միլիոն 596.8 հազար դրամ։ Միջոցառման ավարտից և պետական մարմնի կողմից միջո­ցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո, կազմակեր­պությունը միանվագ վճարմամբ, պետական բյուջե հետ կվճարի նվազագույնը 24 միլիոն 381 հազար դրամ, որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը։

Կազմակերպությունը՝ միջոցառման ամբողջական պատշաճ կատարումից հետո, տրամադրված դրամաշնորհի ընդհանուր գումարից պակաս գումար ծախսվելու դեպքում, պարտավոր է տարբերությունը (տնտեսված գումարը) վե­րադարձնել պետական բյուջե՝ միջոցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12