Սևանա լճի մակարդակն ութ տարի արհեստականորեն չի բարձրացվել, որովհետև ազդեցիկ մարդկանց օբյեկտները մնալու էին ջրի տակ. Ա. Գրիգորյան

16.07.2019 20:37
1143

Իշխանության փոփոխությունից հետո բազմաթիվ նախարարություններ որոշակի բացահայտումներ արեցին՝ ԿԳՆ, Առողջապահություն, իսկ Բնապահպանությունն ամենակոռումպացված նախարարություներց մեկն է եղել ամբողջ ընթացքում, բայց Սևանա լճի հետ կապված փաստերը փոփոխությունից հետո չի ուսումնասիրվել, գնահատական չի տրվել. «Ազատության» հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ Բնապահպանության նախկին երկու նախարարներ հետախուզման մեջ են գտնվում: «Ավելին, նույն մարդիկ մնացել են համակարգում, շարունակում են նույն գործելոճով աշխատել, և այսօր միայն զուտ սիգի փաստն ենք արձանագրում»,- ասաց նա:

Նշենք, որ Գրիգորյանը ավելի վաղ հայտարարել էր, որ այս պահին ընթանում են բացահայտ կոռուպցիոն պրոցեսներ՝ մատնանշելով սիգի պահածոների վաճառքը:

Անդրադառնալով Սևանա լճում ստեղծված իրավիճակին՝ Գրիգորյանը նշեց, որ այդ պրոցեսը կոչվում է ճահճացում, որի մասին դեռևս 2009 թ-ին ԳԱԱ Հիդրոկենսաբանության և ձկնաբանության ինստիտուտից նախազգուշացրել էին:

Նա նշեց, թե նախարարությունը նշում է, թե Բայկալն էլ է նույն վիճակում, մինչդեռ Բայկալը դարձել է արդյունաբերական թափոնների կենտրոն և ևս ճահճացման պրոցեսներ է անցնում:

Հարցին, թե գլոբալ տաքացումն ունի՞ իր ազդեցությունը, նախկին պաշտոնյան նշեց, որ եթե ունի էլ, ապա այդ մասին պետք էր ժամանակին մտածել, ոչ թե ծառայողական մեքենաներ գնեին հատկացված գրանտային գումարներով:

Արթուր Գրիգորյանը նշեց, որ ի սկզբանե էլ խոսում էին, որ միակ միջոցը լճի մակարդակի բարձրացումն է, մինչդեռ 2011-ից թողել են նույն մակարդակին՝ արհեստական ջրբացթողումների միջոցով:

«Միայն մեկ ճանապարհ կա հասկանալու, թե Սևանա լճի հետ ի՞նչ է կատարվում, փոքր դրվագային  քրեական գործեր չեն կարող տալ համապարփակ ամբողջական պատկեր: Կարող էր ամբողջական պատկեր տրվեր միայն բնապահպանական տեսչության կողմից իրակացվող համալիր տեսչական ստուգման արդյունքում: Երբ ես ղեկավարն էի, պլանավորել էինք այս տարի մինչև հունիս ամիս սկսեինք, ամբողջական գնահատական տրվեր՝ ափամերձ տարածքներից սկսած, մինչև ջրի մակարդակի, ձկանպաշարների, խեցգետնի պաշարների, Սոթքի հանքի ազդեցության, կոյուղաջրերի և այլն»,- ասաց նա:

Իսկ թե, ըստ նրա, ինչու մակարդակը չի բարձրացվել և 8 տարի մնացել է նույնը, ասաց, որ ըստ պաշտոնական մոտեցման՝ Արարատյան դաշտի ջրօգտագործողները կեղծ տվյալներ են ներկայացրել, որ պետք է շատ ջուր բաց թողել:

«Բայց հարց է առաջնում՝ ի վերջո ջրի մակարդակի հետ եք խաղում, այդ ինֆորմացիան ստուգելու հնարավորություն չկա՞ր»,-ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ չեն թույլատրել լճի մակարդակը բարձացվի, քանի որ հարակից տարածքների օբյեկտները, որոնք պատկանում են ազդեցիկ մարդկանց, մնալու էին ջրի տակ, որոնք ոչ միայն օբյետներ են, այլև առաձնատներ. «Շորժայի ափով գնացեք և կտեսնեք, թե ինչ առանձնատներ են կառուցել և ում են դրանք պատկանում»,-ասաց նա:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարը նշեց, որ լճում նման վիճակ է ստեղծվել նաև ցանցավանդակային եղանակով լճում իշխանի բազմացման գործընթացի պատճառով: «Պետական բնապահպանական փորձաքննություն անցած այդ ծրագրի գործունեությունը բացարձակապես չի համապատասխանում լճի էկոհամակարգին՝ արհեստական կերեր են օգտագործվում»,- ասաց նա և նշեց, որ պետական ծրագրով որի համար ահռելի գումար է փոխանցվել, 55 000 տոննայի չափով պետք է ձուկ լիներ, թերակատարվել է և իրակացվում է 100 տոննայի չափով: «Նախ պետք է պատասխանեն այդ հարցին, թե ինչու է թերակատրվել նման սարսափելի թվերով և պատկերացրեք ինչ ազդեցություն կլիներ այդ թվերի դեպքում, անգամ այդ 100 տոննան ունի պաշտոնական պարզաբանում, որ լճի էկոհամակրգի վրա ազղեցություն ունի»,- ասաց նա:  

tert.am

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32