Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են Արա Բաբլոյանին

29.09.2018 16:04
1269

Սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին:

Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարները կարճատև առանձնազրույցի ընթացքում քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը,  Հայաստանի ներքաղաքական զարգացումներին  և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների և ԱՀ ԱԺ մյուս մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ Արցախի Հանրապետության  խորհրդարանի ղեկավարը  ԱԺ անունից վերստին շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:  Աշոտ Ղուլյանը կարևորել է երկու խորհրդարանների միջև առկա սերտ համագործակցությունը թե՛ մշտական հանձնաժողովների, թե՛ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել օրենսդրական աշխատանքների ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ու ակտիվացմանը:

Հայաստանի Հանրապետության ԱԺ ղեկավարը ևս կարևորել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության խորհրդարանների միջև առկա կապերի զարգացումը և խորհրդարանի դերի բարձրացումը՝ երկրի բնականոն և անցնցում կենսագործունեության առումով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ներքաղաքական ներկայիս իրավիճակին և հնարավոր զարգացումներին, երկու երկրների առողջապահական ոլորտներին, միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող թեմաների:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի անցկացման վերաբերյալ:

Խորհրդրանում տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահը ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախյան ազատագրական պայքարի զոհերի հիշատակին:

armtimes.com

 

 

 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34