Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

01.01.2018 15:49
1449

Սիրելի՛ հայրենակիցներ,

Եկել է պահը հրաժեշտ տալու 2017 թվականին եւ դիմավորելու նոր՝ 2018 թվականը: Անցնող տարին եղել է բավականին հագեցած, հարուստ տարբեր իրադարձություններով ու ձեռքբերումներով: 

2017 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը: Բարեփոխումներ իրականացվեցին կառավարման համակարգում, որոնց նպատակն է ավելի արդյունավետ դարձնել կառավարման ոլորտը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, ընդլայնել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: 

Մեր երկրում կառուցվեցին նոր կրթօջախներ, առողջապահական հաստատություններ, բնակելի շենքեր, տարբեր ենթակառուցվածքներ: Հանդիսավոր պայմաններում շահագործման հանձնվեց ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, որը դարձել է Արցախը Մայր Հայաստանին եւ աշխարհին կապող հիմնական շնչերակներից մեկը: 

Ունեցանք ձեռքբերումներ բազմաթիվ այլ ոլորտներում, սակայն շատ են նաեւ անելիքները: 

Գալիք տարում նախատեսում ենք իրականացնել տարաբնույթ ծրագրեր տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում՝ ուղղված մեր բնակչության բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, սոցիալական պայմանների հետեւողական բարելավմանը: 

Իհարկե, շարունակելու ենք առանձնակի ուշադրություն դարձնել պաշտպանության եւ բանակաշինության ոլորտներին: Հզոր եւ մարտունակ բանակը մեր հանրապետության ու ժողովրդի անվտանգության եւ բնականոն զարգացման ամենակարեւոր գրավականն է, եւ այսուհետ էլ արվելու է հնարավորը մեր զինված ուժերի մարտունակության աստիճանը բարձր պահելու, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցնելու ուղղությամբ: 

2018 թվականին տոնելու ենք Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման եւ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի 100-ամյակները: Մենք ոչ միայն պարտավոր ենք նշել այդ տոները եւ հիշել հերոսներին, այլ նաեւ հետեւել մեր նվիրյալների պատգամներին, զորացնել ու զարգացնել մեր անկախ եւ ազատ երկիրը, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել հայ ժողովրդի լավագույն զավակները: 

Հավե՜րժ փառք ու պատիվ բոլոր մարտիրոսներին:

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս պահին բոլորս ունենք ջերմ ու նվիրական ցանկություններ: Բնական է, որ առաջին հերթին ուզում ենք, որ նոր տարում լինի խաղաղություն, որ մեր երեխաները, հարազատներն ու մերձավորները լինեն առողջ ու երջանիկ, տարեցները՝ ապահով ու անհոգ: 

Ուզում եմ շնորհավորել մեր երկրի սահմանները անսասան պահող բոլոր քաջորդիներին՝ գեներալից մինչեւ շարքային: Թող նրանք պատվով եւ անփորձանք կատարեն հայրենիքի պաշտպանի իրենց պարտականությունները: 

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր հայրենակիցներին Արցախում, Մայր Հայաստանում եւ Սփյուռքում: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք: 

Թող գալիք՝ 2018 թվականը լինի նոր ձեռքբերումների ու հաղթանակների տարի մեր երկրի, ժողովրդի եւ յուրաքանչյուր ընտանիքի ու քաղաքացու համար:Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

president.nkr.am

ք.Ստեփանակերտ 

31 դեկտեմբերի 2017թ.

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12