Արցախի մասին «Սև այգին» ֆիլմը` եվրոպական կինոփառատոներում

05.04.2024 14:25
665

Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական լիամետրաժ ֆիլմը մարտի 19-ին ցուցադրվել է դանիական հայտնի CPH Dox կինոփառատոնում, որտեղ էլ տեղի է ունեցել ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Մոտ ապագայում ֆիլմը կցուցադրվի նաև Գերմանիայում և Իտալիայում։

orer.eu-ի հաղորդմամբ, 80 րոպեանոց ազդեցիկ ֆիլմը նկարհանվել է Ֆրանսիական Solent Productionի և բելգիական  Naoko films ընկերության համատեղ նախագծով։  Ֆիլմի հիմնական հերոսներն են Թալիշ գյուղից Սամվելն ու Ավոն, Էրիկն ու Կարենը, ովքեր ապրում էին Արցախում։  Ալեքսիսը  չորս տարի շարունակ նկարահանել է նրանց՝ ցույց տալով թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, և թե՛ արցախցիների մտածումները։ 

orer.eu-ին տված հարցազրույցում ասել է. «Ես առաջին անգամ այցելեցի Թալիշ 2016 թվականին՝ որպես Vice France-ի լուսանկարիչ։ Դա 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի ներխուժումից հետո էր, որը հայտնի է որպես Քառօրյա պատերազմ: Այնուհետև ես որոշեցի վերադառնալ և վավերագրական ֆիլմ նկարահանել  2019 թվականի դեկտեմբերին, արդեն ստեղծագործական թիմով՝ Ֆաբիեն Ֆորի, Սիլվեն Շոյի և Ադրիանո Սերոնեի հետ։ Ես  ուզում էի հասկանալ, թե ինչու են ընտանիքները վերադառնում այնտեղ՝ չնայած պատերազմի սպառնալիքին:

Թալիշը սահմանին ամենամոտ գյուղն էր, և որոշ շրջաններ գտնվում էին դիպուկահարների նշանառության տակ։ Ի սկզբանե մտադիր էի կենտրոնանալ միայն Թալիշ գյուղի ռազմաբազայի զինվորների վրա։ Իմ ֆիլմի հերոս Էրիկին հանդիպեցի զորանոցում։ Նա տանկի վարորդ էր, և ես անմիջապես կապ զգացի այս երիտասարդի հետ։ Կրակոցներին զուգահեռ մենք մնում էինք Թալիշ գյուղում և դպրոցում շատ ժամանակ էինք անցկացնում ուսուցիչների հետ։ Հետո մենք հանդիպեցինք ֆիլմի մյուս հերոսներին՝ երկու երեխաներին, և ես անմիջապես սիրահարվեցի նրանց։ Մենք որոշեցինք այդ պահին հետևել նրանց, և դա շարունակվեց չորս տարի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40