ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԴԱՏԻ ԿՏԱ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ

01.02.2019 20:51
1531

Երեկ տեղեկություն տարածվեց, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել գործարար Սիլվա Համբարձումյանի դեմ։ Մանվել Գրիգորյանը Սիլվա Համբարձումյանից պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։ «Հրապարակ»-ի հետ զրույցում Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց՝ պատրաստվում են հայցեր ներկայացնել նաեւ նրանց դեմ, ովքեր նմանատիպ հայտարարություններով հանդես կգան․ «Սիլվան միակը չի, մի քիչ մենք շատ անուշադրության մատնեցինք այդ պահը։ Ես ինքս համացանցին եմ անցնելու, էս գելխեղդներին։ Բոլորին, կանանց էջերով տղամարդիկ, որ մտնում, գրում են եւ ոստիկանություն ենք դիմելու, եւ հայց ենք ներկայացնելու։ Մի քանի անգամ եմ ոստիկանություն դիմել, բացահայտվել են, հետո բողոքներ չի եղել, նայում ես օլիգոֆրեն մեկը, էս անգամ չենք խղճալու իրենց էլի, դնելու ենք օրենքի ողջ խստությամբ վերաբերվենք։ Էն ովքեր, որ առանց իրենց հաշվետվություն տալու հայտարարություններ են անում հայց կներկայացնենք իրենց դեմ, խոսքը միայն հայտնի անձանց մասին չի, կարող ա շատ անհայտ լինեն։ Ես իմ հերթին կդիմեմ դատարան, Մանվել Գրիգորյանը իր հերթին»։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործին՝ պաշտպանն ասաց, որ պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչի որոշումը․ «Որեւէ նորություն չկա, պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել մոտ ժամանակներս, իր առողջականն էլ ավելի է վատացել, հայտարարությունով հանդես կգանք էլի։ Տեսակցությունները եւ զանգերը արգելափակված են, բայց դա էն զավեշտն ա, որը չի վերաբերվում միայն Մանվել Գրիգորյանին, այլ նաեւ բոլոր ՀՀ քաղաքացիներին։ Մանվել Գրիգորյանի դեպքում բացառություն եղել է տեսակցության առումով, այցելել են իր ընտանիքի անդամները, բայց ընտանեկան հարց է, չեմ ուզում բարձրաձայնել»։

hraparak.am

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24