Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ցավակցական հեռագիր է հղել Սեմյոն Բաբայանի ընտանիքին

15.09.2023 22:57
988

 Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Սեմյոն Բաբայանի ընտանիքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեր ժողովրդի նվիրյալ զավակ, անվանի պետական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Սեմյոն Բաբայանի մահվան մասին:

Սեմյոն Բաբայանն Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկներից էր, մարդ, որն անձնվիրաբար ծառայել է հարազատ ժողովրդի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, շոշափելի ավանդ է ունեցել մեր երկրի տնտեսության, գիտության, կրթության և այլ ոլորտների կայացման ու զարգացման գործում:

Սեմյոն Բաբայանի ազգանպաստ ու հայրենանվեր գործունեությունը բարձր է գնահատվել մեր ժողովրդի և պետության կողմից:

Անդառնալի կորստի կապակցությամբ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին, մաղթում բոլորին տոկունություն ու ոգու կորով:

Սեմյոն Բաբայանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների հիշողության մեջ»:

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37