Արցախի նախագահի խոսնակը հերքում է Ջաբրայիլը գրավելու մասին Ալիևի պնդումը

04.10.2020 17:27
5013

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը միանշանակ ապատեղեկատվություն է որակում Ջաբրայիլը գրավելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանի զինուժը որևէ հաջողություն չունի:

 «Միանշանակ ապատեղեկատվություն է: Այս պահին առաջնագծի ամբողջ երկայնքով ընթանում են մարտեր, բայց դա միջդիրքային մարտեր են և որևէ ուղղությամբ Ադրբեջանի Զինուժը որևէ հաջողություն չունի»,- ասաց Պողոսյանը:

Ջաբրայիլը գրավելու վերաբերյալ Իլհամ Ալիևի գրառմանն անդրադրաձել է նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնյաների թվիթերյան էջերը, իրար հերթ չտալով, հիմա էլ Ջաբրայիլի ազատագրումն են տոնում, ինչը հերթական կեղծիքն է: Իսկ քիչ անց կներկայացնենք փախուստ Մատաղիսից վավերագրությունը»,- գրել է Ստեփանյանը։

Ադրբեջանի նախագահը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, թե Ադրբեջանի Զինված ուժերն իբր գրավել են Ջաբրայիլ քաղաքն ու հարակից գյուղերը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, քաղաք Շուշին, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինք: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր: Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

Նորայր Շողիկյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40