Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

28.03.2024 12:02
695

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

Նա, մասնավորապես, նշել է, որ Արցախում այժմ շարունակում է մնալ 10-11 մարդ, որոնք հիվանդ կամ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, նրանք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չեն ուզում թողնել հարազատների գերեզմանները։ Սեպտեմբերյան հարձակումից հետո մնացածների թիվը մի փոքր ավելի մեծ էր (տարբեր աղբյուրներ հայտնում էին 50-ի մասին), բայց նրանց մեծ մասը հեռացավ Կարմիր խաչի միջոցով:

Խոսելով այն մասին, թե գերիների հետ կա՞ արդյոք շփում, Արցախի նախագահը նշել է, որ բացի Արցախի 8 ղեկավարներից, կան նաև 7 զինծառայողներ, որոնք գերեվարվել են սեպտեմբերին:

Նրա խոսքով՝ այս պահին, այսպես կոչված, դատական գործընթացի հստակ ժամկետ չկա:

Նա անդրադարձել է նաև, այսպես կոչված, «հարցազրույցի» թեմային՝ Շահրամանյանը նշել է, որ այն արվել է հարկադրանքի ներքո:

Միևնույն ժամանակ Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բոլոր գերիների ազատ արձակման պահանջով․

«Ես պահանջում եմ նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել, ինչպես նաև ազատ արձակել բոլոր հայ կալանավորներին, կամայականորեն ձերբակալված, անհիմն մեղադրանքներով անհիմն բանտարկվածներին: Եվ ես խնդրում եմ Ֆրանսիային ճնշում գործադրել Ալիևի վրա»,-նշել է Շահրամանյանը:

Նախագահը պատասխանել է հարցին, թե կապ կա՞ Արցախի 5-րդ նախագահի ընտրությունների և դրան հաջորդած հարձակման միջև: Շահրամանյանը հերքել է դա՝ հիշեցնելով, որ ադրբեջանցիները նախկինում արդեն զորք էին կուտակում շփման գծում. «Ակնհայտ էր, որ մեզ թուլացնելու համար ինն ամիս տևած շրջափակումից հետո նրանք պատրաստվում էին հարձակվել»:

Անդրադառնալով պետության «լուծարման» թեմային և դրանից հետո այդ «փաստաթղթի» չեղարկման մասին հրամանագրին՝ Շահրամանյանն ասել է. «Սեպտեմբերի 19-ին՝ ագրեսիայի հենց սկզբից, մենք հասկանում էինք, որ մենակ ենք լինելու մեր պաշտպանությունում, և որ նույնիսկ տեղում ներկա ռուսները չեն միջամտելու։ Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս ազատ լինի մարտական գործողություններից։

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին։ Արդեն հաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի: Բաքուն մեզ փաստաթուղթ էր ուղարկել, որտեղ Ազգային ժողովը պետք է հայտարարեր, որ «Արցախի ժողովուրդը հրաժարվում է իր իրավունքներից, իր ինքնիշխանությունից, իր խորհրդանիշներից»։

Բայց որպեսզի այդ փաստաթուղթը վավեր լինի, խորհրդարանը պետք է քվեարկեր։ Ես հակընդդեմ առաջարկ եմ արել, որ նախագահը, այսինքն՝ ես, հունվարի 1-ին հայտարարի Արցախի լուծարման մասին․

Դա համեմատաբար անվտանգ տարհանման երաշխիք էր։ Ես շատ լավ գիտեի, որ այդ փաստաթուղթը եղել է անօրինական և հակասահմանադրական, քանի որ այն պետք է վավերացվեր Արցախի Հանրապետության օրինական կառույցների կողմից, բայց դա միակ միջոցն էր, որով կարող էի փրկել իմ հայրենակիցներին»:

Le Figaro-ի հարցին, թե գոյություն ունե՞ն արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը դրական պատասխան է տվել՝ ասելով. «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»։

Նա խոսել է նաև արցախցիների հնարավոր վերադարձի մասին հարցին: Այս առնչությամբ Շահրամանյանն ասել է. «Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում երիտասարդ ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որպեսզի ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։ Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուսների նկատմամբ իրենց իրավունքների մասին»:

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս

24.06.2026 11:00

Տեղադրվել են ստորագրված ցուցակները. ստուգեք ձեր հասցեները. Գոհար Մելոյան

23.06.2026 22:35

Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

23.06.2026 19:43

ՀՀ իշխանությունները ցուցաբերում են ընդգծված անտարբերություն Բաքվում պահվող հայերի ճակատագրի հարցում․ Վահագն Սարոյան

23.06.2026 17:56

Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպում են անցկացրել

23.06.2026 16:48

ՀՀ կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան

23.06.2026 16:12

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

23.06.2026 16:08

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

23.06.2026 12:48

Սյունիքում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին

23.06.2026 12:36

Ռոման Նավասարդյան․ «Առանց ներքին խաղաղության և ազգային համախմբվածության, առանց ազգային ոգու և արժանապատվության վերականգնման չի կարող լինել խաղաղություն»

23.06.2026 12:26

Կապան Ֆեստ 2026․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն

23.06.2026 10:23

Բաքվում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն է անցկացվել․ ադրբեջանագետ

22.06.2026 16:10