Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը վերադարձնելու համար պետք են քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան

14.11.2025 22:53
622

«Համոզմունք ունեմ, որ Բաքվի դատարանների դատավճիռները չեն կարող խոչընդոտ լինել այնտեղ պահվող 23 հայերի ազատ արձակման հարցում, եթե միջազգային աջակցությամբ ձեռք բերվեն նրանց վերադարձնելու քաղաքական պայմանավորվածություններ »,- Aysor.am-ին ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Անդրադառնալով երեկ Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ադրբեջանցի դատախազների պահանջած պատժաչափերին՝ Սիրանուշ Սահակյանն ասաց. «Քանի որ ողջ գործընթացները շինծու են եղել, հասկանալի էր, որ այս ֆարսի տրամաբանական ավարտը պետք է լիներ մեղադրող դատախազների  կողմից խիստ պատժամիջոցներ պահանջելը»:

Ըստ նրա՝ ի տարբերություն Դավիթ Բաբայանի և Արայիկ Հարությունյանի պատժաչափի պահանջի՝ ցմահ ազատազրկում, Արցախի նախկին երկու նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի համար  20 տարվա ազատազրկում պահանջելու հիմքում ոչ թե «հումանիզմն էր»  կամ տարբերակված մոտեցումը, այլ Ադրբեջանի օրենսդրական նորմը։ 

 «Ադրբեջանի օրենսդրությունը 65 տարին լրացած մեղադրյալ ամբաստանյալների համար հնարավոր չի համարում ցմահ ազատազրկման տեսքով պատժի կիրառումը: Այստեղ հնարավոր է երկարատև ազատազրկում՝ մինչև 20 տարի»:

Սահակյանը կրկին շեշտեց՝   գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ՝ ՄԻԵԴ-ը,  ՄԱԿ շրջանակներում գործող մարդու իրավունքների հարցերով զբաղվող դատական ատյանները: Բաքվում պահվող 23 հայ գերիներին վերաբերող այս դատական ակտերի հետևանքները պետք  է չեզոքացվեն միջազգային ատյաններում գործընթացների միջոցով .

«Սա միակ ուղին է ,որի միջոցով կարող  ենք հասնել արդարության միջազգային ատյաններում ու դրանով ապալեգիտիմացնել այդ ֆարս դատավարությունների արդյունքները  և վերականգնել մեր հայ պատանդների խախտված իրավունքները»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40