Ջրային պաշարներն արդյունավետ օգտագործելու մտահոգությամբ

01.03.2024 15:48
754

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մեկնարկել է «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիրը: Այն իրականացվում է «Դելոյթ Քնսալթինգ» ընկերության կողմից:

Ծրագիրը ներառում է նաև Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թթ. կառավարման պլանը: Դրա վերանայման և թարմացման աշխատանքների շրջանակում մարտի 1-ին Սյունիքի մարզպետարանում անցկացվեց Հարավային ջրավազանային կառավարման պլանի ներկայացում և քննարկում, որին մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ, ծրագրի փորձագետներ,  Հարավային ջրավազանային կառավարման տարածքային բաժնի թիմը՝ բաժնի պետ Արամ Գրիգորյանի գլխավորությամբ, Սյունիքի համայնքների ներկայացուցիչներ:

Զեկուցումները, մասնավորապես, վերաբերում էին հարավային ջրավազանային ռեսուրսների վրա էական ճնշումներին և ազդեցություններին (որակական և քանակական առումներով) և միտված են ոռոգման և խմելու ջրի մատակարարման բարելավմանը:

Զեկուցումներից հետո ներկաները հարցեր էին ուղղում ելույթ ունեցողներին, որից պարզ դարձավ, որ այդ ոլորտում տակավին խնդիրներ կան լուծելի:

Ինչպես քննարկման ավարտից հետո «Սյունյաց երկրին» փոխանցեց «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագիր առաջին բաղադրիչի ղեկավար Արամ Կարապետյանը, ծրագիրը մեկնարկել է 2022թ. հուլիսից՝ հինգ տարով: Այսօրվա միջոցառումը երկրորդ աշխատանքային քննարկումն է, նախատեսվում է Սյունիքի մարզում ևս երկու նման քննարկում անցկացնել։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40