Դավիթ Միքայելյանի նամակը Վլադիմիր Զաքիյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

12.02.2024 11:07
828

ՍԻՐԵԼԻ ՎԼԱԴԻՄԻՐ ԱՐԱՄԻ

Իմ հոգեհարազատ ընկեր ու ավագ եղբայր...

Գլուխս փորձեցի դնել բարձին` մեկ էլ հիշեցի, որ այսօր ծննդյանդ հերթական տարեդարձն է։ Հետո` աչքերիս չհավատալով, թերթեցի օրացույցը և անակնկալի եկա։ Այն հոբելյանական է... Առօրյա կյանքում քեզ միշտ տեսել եմ առույգ ու կենսախինդ, կոկիկ կեցվածքով ու ասպետական քայլվածքով։ Մարդու չափազանց բարի, զգայուն ու ազնիվ քո տեսակը շատ-շատերը կերազեին։ Իսկ ում բախտ է վիճակվել ճաշակել քո համով-հոտով զրույցներն ու խորհուրդները, նուրբ հումորը,որ համեմվում է արցախյան ավանդական հյուրասիրությամբ, անշուշտ, կվկայի քո, անշահախնդիր ընկերության ու նվիրվածության, հայրենիքի, հողի, Արցախի նախշերի` աստվածային թթենու և խաղողենու նկատմամբ ունեցած քո անսահման սիրո և պաշտամունքի մասին։

Ես հպարտ ու երջանիկ եմ, որ քեզ պես թագավոր ընկեր ունեմ իմ կողքին և փորձությունների երկար ճանապարհ ենք անցել միասին։ 80-ամյա հոբելյանդ այսօր պիտի նշեինք Արցախում`հարազատներով, ընկերներով և մտերիմներով, սակայն ճակատագիրը դաժան գտնվեց մեր նկատմամբ։ Վստահ եմ` հերթական տարեդարձդ կվիճակվի հարազատ հարկի տակ նշել։ Կարծում եմ,որ կհասցնենք այցելել նաև քո հրաշք այգին, դարձյալ վարդերիդ բույրը կառնենք կարոտով ու քեֆ կանենք...

Իսկ հիմա ասում եմ` հոբելյանդ շնորհավոր, մեծ ախպեր, իմ հավատարիմ ընկեր, հարազատս...

Կաղնու պես զորեղ եղիր ու անսասան...

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40