Արցախի սահմանային համայքների մի խումբ երեխաների համար ամանորյա միջոցառումներ են կազմակերպվել

10.01.2023 16:52
1245

Ռուս-հայկական հումանիտար նախաձեռնությունների աջակցման և զարգացման «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ հունվարի 3-8-ը երեխաների համար կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում, ԱՀ Ասկերանի շրջանի Սարուշեն, Նախիջևանիկ, Վարդաձոր, Մարտունու շրջանի Մյուրիշեն, Ավդուռ, Մարտակերտի շրջանի Կիչան և Ներքին Հոռաթաղ համայնքներում:

Երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելու համար միջոցառումներին հրավիրվել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը և տարբեր մուլտհերոսներ։ Սա հնարավորություն էր երեխաների համար մի պահ կտրվել իրականությունից և հավատալ հրաշքի։

«Շատ կարևոր էր անցկացնել այս միջոցառումը հենց այս շրջանում։ Շրջափակման դժվարին պայմաններում կարևոր է երեխաներին ամանորյա տրամադրություն և դրական զգացողություններ փոխանցելը։ Իսկ ծնողներին՝ հույս տալ, ոչ թե բառերով, այլ գործով ցույց տալ, որ կյանքը շարունակվում է, և նրանք միայնակ չեն, մենք իրենց կողքին ենք՝ պատրաստ ցուցաբերելու հնարավոր աջակցություն», - նշել է «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Սողոմոնյանը:

«Գեղեցիկ ավանդույթ է դառնում Արցախի երեխաներին ուրախություն պարգևելու համար «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցությունը, որը, հուսով եմ, շարունակական կլինի։ Արցախի երեխաները, որ ապրում են անորոշությունների և բազմաթիվ խնդիրների մեջ, արժանի են լավագույնին»,- նշել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

Հիշեցնենք, որ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի կողմից անցած տարի ևս ամանորյա միջոցառումներ են կազմակերպվել 44-օրյա պատերազմում զոհված ազատամարտիկների, վիրավորների զավակների և բռնի տեղահանված երեխաների համար։

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

07.11.2026 18:59

«Շանթ Դաշինք»-ի թեկնածուները հանդիպել են Առաջաձորի, Վերին Խոտանանի, Տավրուսի և Ներքին Խոտանանի բնակիչների հետ

06.11.2026 21:58

Վերոնիկա Զոնաբենդը Հայաստանի կառավարությանը փոխանցել է Բաքվում պահվող հայ բանտարկյալների համար հավաքված 1254 նամակ

06.11.2026 21:30

12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆ

06.11.2026 19:08

Քաղաքացիների 97.9%-ը մտահոգված է բանակում ոչ մարտական պայմաններում զինծառայողների մաhվան դեպքերով

06.11.2026 17:16

Պուտինն ու Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր

06.11.2026 17:08

«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին

06.11.2026 14:23

«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին

06.11.2026 14:20

Սյունիքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները

06.11.2026 14:18

Բարոյական հանցագործություն․ նրանք ոչնչացրին մարդու բարոյական կերպարը

06.11.2026 14:14

Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին

06.11.2026 14:07

29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

06.11.2026 13:01