Մենք դա երեքով ենք ստեղծել. Պուտինը հայտնել է՝ ինչպես է կազմվել ԼՂ հարցով համատեղ հայտարարության տեքստը

22.11.2020 18:30
1213

Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին նոյեմբերի 9-ին կազմված համատեղ հայտարարության տեքստի վրա աշխատել են երեք երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի հեղինակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է տեքստին, ապա մենք դա երեքով են ստեղծել՝ ես, Ադրբեջանի նախագահ Ալիևը և Հայաստանի վարչապետ Փաշինյանը»,- ասել է Պուտինն՝ ընդգծելով, որ «այլապես հնարավոր չէր»:

ՌԴ նախագահի խոսքով՝ ըստ էության դրանք պայմանավորվածություններ են եղել երկու կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, իսկ «Ռուսաստանը միայն միջնորդի դեր է կատարել և այդ փաստաթղթով ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատումն իրականացնելու պարտականությունը»: «Ինչը և մենք անում ենք: Այդ իսկ պատճառով կազմված հայտարարության հեղինակները երեք կողմերն են»,- շեշտել է Պուտինը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:  

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40