Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին. նիստը կշարունակվի վաղը

27.11.2018 18:53
1191

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագաh, 2008թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննության նիստը:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանից ժամանակ են պահանջել դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու համար, սակայն դատարանի հատկացրած մեկ ժամը չի բավականացրել,ինչի համար նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 28-ը՝ ժամը 12:00-ն:

Նշենք, որ նախագահող դատավորը Ռուբեն Մխիթարյանն է:

Հարցին, թե ինչ հիմքով են դատավորին ինքնաբացարկ ներկայացնում, Հայկ Ալումյանն ասաց, որ իրականում մեկ հիմք կա, փաստեր պետք է նշեն. «Վաղը ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելուց հետո հիմքի մասին ձեզ կհայտնենք»: 

Հարցին, թե նիստին գլխավոր դատախազի մասնակցությունն արդյոք մտահոգվելու տեղիք չի տալիս, Հայկ Ալումյանն ասաց. «Մտահոգության առիթ չի տալիս, սակայն առավել հեշտ է մրցակից ունենալ մեկ դատախազ, քան վեց դատախազ, որոնցից մեկը գլխավոր դատախազն է: Նիստի ընթացքում նաև միջնորդություն է եղել, մի քանի փաստաթղթեր ենք պահանջել, գլխավոր դատախազն առարկեց, բայց դատարանը հնարավորություն տվեց այդ փաստաթղթերը պահանջել»:

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը՝ Հայկ Ալումյանն ասաց, որ Վճռաբեկը բացառապես անդրադարձել է անձեռնմխելիության հիմքին. «Միտքը հետևյալն է, որ անձեռնմխելիության հարցը քննարկելիս դատարանը չպետք է կտրվի հիմնավոր կասկածի խնդիրը քննարկելու հարցից, այսինքն՝ այդ երկու հարցը պետք է իրար հետ քննի, ինչը, ըստ Վճռաբեկի՝ Վերաքննիչը չի արել:

Եթե դատարանը հետևի Վճռաբեկի պահանջին, ապա այդպես պետք է վարվի, ինչպես մենք էինք ասում մեր վճռաբեկ բողոքում»:

Հարցին, թե գլխավոր դատախազին բացարկ հայտնելու հիմք տեսնում են, Հայկ Ալումյանն ասաց՝ այս պահի դրությամբ ոչ:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության:

Հիշեցնենք նաև, որ «Մարտի 1»-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով. Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ   Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: 

tert.am

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40