ՀՀ քաղաքացի դարձած արցախցիները պետական աջակցությամբ կարող են տուն կառուցել. փոխվարչապետ

28.02.2024 10:22
899

ՀՀ փոխվարչապետի խոսքով` 10 տարի բնակարանում ապրելուց հետո միայն տան սեփականության իրավունքը կանցնի ընտանիքին։

Այն արցախցիները, որոնք կդառնան ՀՀ քաղաքացի ու կենսականորեն իրենց ապագան կկապեն Հայաստանի հետ, հնարավորություն կստանան այստեղ սեփականության իրավունքով տուն ունենալու։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«ՀՀ քաղաքացի դառնալուց հետո մենք ընտանիքին կաջակցենք յուրաքանչյուր անձի հաշվով ֆիքսված դրամական մեծությամբ, որը հասանելի կլինի տուն գնելու կամ կառուցելու համար։ 10 տարի այդ բնակարանում ապրելուց հետո տան սեփականության իրավունքը կանցնի ընտանիքին»,–ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` 10 տարի անց միայն ընտանիքը հնարավորություն կստանա տնօրինելու այդ գույքը, այդ թվում` վաճառելու։

Փոխվարչապետն ընդգծեց, որ այն տարածքները, որոնք կտրամադրվեն արցախցիների տների կառուցման համար, չեն լինի բացառապես սահմանամերձ բնակավայրեր, սակայն կլինեն առավելապես գյուղական բնակավայրեր։

Նրա խոսքով` քննարկում են , որ ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով աջակցության չափը կլինի մոտ 3 մլն դրամ։

«Հավանական է, որ հենց այդ չափն էլ կամրագրվի կառավարության որոշմամբ»,–ասաց նա։

Խաչատրյանը բացատրեց, որ եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամից, ապա մոտ 15 մլն դրամի սերտիֆիկատով կարող է դիմել որևէ առևտրային բանկ , բանկը կֆինանսավորի այն բնակարանի համար, որն ընտանիքն ուզում է ունենալ, և պետությունն ընտանիքի փոխարեն կվճարի վարկի գումարը։

Անչափահաս երեխաների մասով տրվող աջակցության չափը կլինի անվերադարձ, իսկ չափահաս անձանց համար դա կլինի վերադարձելի։

10 տարի անց եթե 2 չափահաս անձով ընտանիքը պետությանը վճարի 6 մլն դրամ, ապա կստանա բնակարանը տնօրինելու իրավունք։

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21