Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը

20.01.2023 19:21
965

Հարգելի հայրենակիցներ,

Շուրջ 40 օր է արդբեջանական կողմի ապակառուցողական վարքի պատճառով փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Տեղեկացնում ենք, որ շրջափակման ընթացքում Արցախ չի մատակարարվել հազարավոր տոննաներով կենսական նշանակության ապրանքներ, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղահ զորակազմի կողմից Արցախ մատակարարված ապրանքները չնչին մաս են կազմում։

Այս ընթացքում Արցախի Հանրապետության տարբեր գերատեսչություններ Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցներից, տարբեր հասարակական կազմակերպություններից ու կառույցներից բազմաթիվ հեռախոսազանգեր են ստանում՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու ցանկությամբ, սակայն տեղեկացնում ենք, որ Արցախը շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ և մինչ այս պահը միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ու ՌԴ խաղաղապահ զորակազմն ունեն Արցախ ելք և մուտք իրականացնելու հնարավորություն, իսկ համացանցում տարածվող ցանկացած այլ տեղեկատվություն իրականությանը չի համապատասխանում։

Տեղեկացնում ենք նաև, որ Արցախի պետական գերտեսչությունների հետ չհամաձայնեցված ցանկացած դրամահավաք առնվազն խնդրահարույց է, իսկ ճանապարհի արգելափակման հետևանքով ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիների խնդիրներով զբաղվում է ՀՀ կառավարության կողմից ստեղծված աշխատանքային խումբը՝ Արցախի պատկան գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ։

Լրացուցիչ հստակեցումների համար կարող եք զանգահարել ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչություն ներքոհիշյալ հեռախոսահամարներով՝ 044 249 977, 044 249 988:

[Արցախի տեղեկատվական շտաբ]

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40