Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական խոսքը ԱՀ նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին

10.09.2023 20:55
795

Մեծարգո Տիար Շահրամանյան,

​Հանուն Արցախի թեմի հոգևոր դասի և հավատավոր մեր ժողովրդի, մեր անկեղծ շնորհավորանքներն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Արցախի համար փորձություններով և տեսանելի խոչընդոտներով լի այս ժամանակաշրջանում Ձեր վրա են սևեռված բոլոր արցախցիների հայացքները, ովքեր հույսով սպասում են կամավորաբար հանձն առած իրենց նեղություների ու զրկանքների դրական հանգուցալուծմանը։ Իրապես ծանր է լուծը, բայց քրիստոնյայի համար ցանկացած լուծ դառնում է քաղցր և տանելի, եթե այն կրում է սիրով ու հանուն սրբազան գաղափարի։

​Քաջատեղյակ լինելով Ձեր նախընթաց ճանապարհին և Արցախի պետականաշինության գործում ունեցած մեծ ավանդին, համոզված ենք, որ միևնույն նախանձախնդրությամբ պիտի շարունակեք ծառայել մեր ժողովրդին նաև այս նոր պաշտոնում։ Արդեն 32 տարի է, ինչ արցախցիները կանգնած են հայ ժողովրդի գոյության և արժանապատվության պայքարի առաջնագծում և բազում զրկանքներ ու տառապանքներ են կրել ու դեռ շարունակում են կրել։ Բազմավաստակ մեր ժողովուրդը այսօր ամեն ինչից առավել կարիք ունի սիրո և անկեղծության, և առաջին հերթին՝ իր երկրի ղեկավարների կողմից։ Արցախի քաղաքական դաշտում առկա համերաշխության և միասնականության մթնոլորտը պետք է դառնա մեր պայքարի ամուր հիմքը և ողջ հայութան համախմբման շարժիչ ուժը։

Ուստի այսօր մենք ուժից ու համարձակությունից ավելի՝ կարիք ունենք իմաստության, որովհետև առանց իմաստության ամեն ինչ կարող է փոխարկվել չարիքի։ Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ կատարյալ իմաստության սկիզբը Աստծո հանդեպ ունեցած երկյուղն է։ Առ Աստված ամուր հավատքը և մաքուր խիղճը ամուր պարիսպ են յուրաքանչյուր մարդու և ազգի համար։ «Եթե Աստված չշինի տունը, զուր են աշխատում այն շինողները, եթե Տերը չպահպանի քաղաքը, զուր տեղն են հսկում պահապանները» (Սաղմոս 127։1)։ 127-րդ սաղմոսի այս գեղեցիկ տողերից ներշնչված՝ աղոթում ենք, որ դուք կարողանաք իմաստությամբ և խոհեմությամբ թեթևացնել մեր երկրի հոգսը, ապահովել արցախհայության խաղաղ կյանքը իր աստվածապարգև հայրենիքում։

Աստված օրհնի Ձեր նոր առաքելությունը։

Օրհնությամբ՝

Արցախի թեմի առաջնորդ

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

ՀԱՍԵ Արցախի թեմ

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25