Արցախի ժողովրդի իրավունքը ոչ միայն օրինական է, այլև ամբողջովին տեղավորվում է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համատեքստում

20.02.2025 19:08
530

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը․

«Սիրելի´ հայրենակիցներ

«1988թ. փետրվարի 20-ը խորհրդանշական օր է, քանզի 37 տարի առաջ դրվեց մի պայքարի հիմնաքար, որը դարձավ բովանդակ հայ ժողովրդի մտորումների սևեռակետը: Այդ օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը, արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը և առաջնորդվելով ԽՍՀՄ սահմանադրության համապատասխան դրույթներով, որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին` ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրանքով:

ԼՂԻՄ հայ բնակչության սահմանադրական պահանջներին Ադրբեջանը հակադրեց բիրտ ուժի և բռնությունների քաղաքականությունը, որը 35 տարուց ավելի դարձավ այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության գործելաոճը: Դրա բարձրակետը 2023թ. սեպտեմբերի 19-ի ռազմական ագրեսիան էր: Ցավոք, աշխարհի լուռ համաձայնությամբ Ադրբեջանը նոր ցեղասպանություն իրականացնելու սպառնալիքով բռնազավթեց հայ ժողովրդի հայրենիքի մի մասը՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքը:

Պատմական ու ազգային այս մեծ ողբերգության արդյունքում 150 հազար արցախցիներ ստիպված էին տեղահանվել իրենց բնակավայրերից և ապաստան գտնել Հայաստանի Հանրապետությունում՝ հայրենիք վերադառնալու փափագով և ազգային արժանապատվությունը վերականգնելու հույսով ու վճռականությամբ:

Բայց հայի վերընձյուղվելու կամքն ու վճռականությունը երբեք թույլ չի տվել հուսահատվել:

Փետրվարյան վերածննդի շունչը, հայրենիքի, պետականության, ազատության ու անկախության համար թափած արյունն ու քրտինքը մեզ մղում են չընկրկել դժվարությունների առջև:

Մենք՝ որպես Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել: Հայրենի բնօրրան անվտանգ և արժանապատիվ վերադառնալու Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքը ոչ միայն օրինական է, այլև ամբողջովին տեղավորվում է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համատեքստում»:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01