Արցախի ժողովուրդ էթնիկ զտման զոհ է դարձել․ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

23.09.2026 16:35
450

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի կազմակերպմամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավական խնդիրներ և լուծումներ» թեմայով:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը քննարկման ընթացքում մատնանշեց բռնի տեղահանված արցախցիների ինտեգրման և իրավունքների պաշտպանության 5 առանցքային խնդիրները։   Արտակ Բեգլարյանի գնահատմամբ՝ առաջնային խնդիրը կարգավիճակն է:

Ըստ նրա՝ գործող կարգավորումները, որոնցով արցախցիները զրկվեցին ՀՀ քաղաքացիությունից և ստացան սովորական փախստականի կարգավիճակ (ինչպես օտարերկրացիները), անհամարժեք են ստեղծված իրավիճակին: «Արցախի ժողովուրդը, հաշվի առնելով, որ ցեղասպանության և էթնիկ զտման զոհ է դարձել, պետք է ունենա հենց նմանատիպ կարգավիճակ, ինչը կդառնար սոցիալական ու իրավական մի շարք հարցերի հիմքը, այդ թվում՝ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների հարազատների կարգավիճակի կարգավորման համար»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ճիշտ որոշումը կլիներ արցախցիներին ՀՀ քաղաքացի թողնելն ու օրենսդրորեն հատուկ պաշտպանություն սահմանելը:

Անդրադառնալով սոցիալական վիճակին՝ Բեգլարյանը նշեց, որ պետական աջակցության ծրագրերի կրճատումից հետո արցախցիների վիճակը կտրուկ վատթարացել է: Արտակ Բեգլարյանը քննադատեց կառավարության բնակարանային ապահովման ռազմավարությունը:   Մանրամասները՝ տեսանյութում։  

 

Անի Թամրազյան



 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40