«Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրավերներին ու արժանապատվորեն ապրելու սեփական հայրենիքում». Արթուր Թովմասյան

28.06.2023 14:24
783

Այսօր կայացած Խորհրդարանի լիագումար նիստում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդես է եկել ելույթով, դատապարտել Ադրբեջանի իշխանություններին հերթական սադրանքի համար, որի հետևանքով չորս զոհ ենք ունեցել։

Ելույթի խոսքն ամբողջությամբ ստորև՝

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ողբերգական ընթացք  ստացավ մարտի 5-ին և հունիսի 28-ին:

Այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային միջոցներից և ԱԹՍ-ներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի արցախյան դիրքերի և ռազմական օբյեկտների ուղղությամբ: Ադրբեջանական հերթական սանդրանքի հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ:
Հավերժ փառք Արցախի և Հայաստանի սահմանները պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը զոհած հայորդիներին: 

Մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր նահատակների անմար հիշատակը:

Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին:

Սիրելի´ հայրենակիցներ

Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է:

Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու:

ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը:

Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը: 

Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրավունքը: Եվ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ:

Բարձր ենք գնահատում ԵԽԽՎ-ի «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը»  խորագրով բանաձևը, ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա- Արցախ բարեկամության շրջանակի « Խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը:

Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները համապատասխան  պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանզի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ և Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

Իսկ Արցախի ժողովուրդը վճռական է դիմակայելու ադրբեջանական մարտահրավերներին ու արժանապատվորեն ապրելու սեփական հայրենիքում»:

artsakhpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40