Գարնանային ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների համար պետական աջակցություն կցուցաբերվի (լուսանկարներ)

05.02.2019 20:09
1056

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկումը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին և ներկայացրել ՀՀ մարզպետների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բոլոր մարզերում ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների արդյունքները:

Նա նշել է, որ ոլորտում կա մեծ քանակությամբ կուտակված պարտք, որից 80 մլն դրամն այս տարվա հունվարին վերականգնվել է, ինչը, սակայն, բավարար չէ գարնանային նախապատրաստական աշխատանքներն սկսելու համար, և անհրաժեշտ է պետական աջակցություն:

Խորհրդակցությանը քննարկվել են ջրային տնտեսության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը, տարիներ շարունակ ջրօգտագործողների կողմից կուտակված պարտքերի հավաքագրմանը, ջրամբարներից ապօրինի ջրօգտագործման ռիսկերի կառավարմանը, վերահսկողությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:       

Վարչապետը կարևորել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ժամանակին մեկնարկի համար գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ քանակով ջրամատակարարման ապահովումը՝ նշելով, որ այդ նպատակով կառավարությունը կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ հանձնարարել է պատասխանատուներին՝ ներկայացնել հարցի համակարգային լուծման առաջարկներ.

«Պայմանավորվեցինք հետևյալ կերպ. մենք գումարը հատկացնում ենք բյուջեից, և դրա ծախսումը խիստ հսկողության տակ է առնվում:

Բայց նաև գնում ենք հավաքագրումների հետևից՝ փորձելու հասկանալ, թե ինչ է կատարվում այդ ոլորտում:  Նաև խիստ հսկողության տակ ենք պահում ջրամբարներում առկա ջրի քանակությունը, որպեսզի համոզված լինենք, որ դրանք կառավարվում են: Վարկային ծրագրերով վերանայումներ ենք անում, թե որտեղ ինչ վերաբաշխումներ է հնարավոր անել, որ գումարներն առավել արդյունավետ ծախսվեն: Եվ ջրային համակարգում պետք է գնալ կառուցվածքային և կադրային շատ լուրջ փոփոխությունների»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ մարտի առաջին տասնօրյակի ավարտին գյուղացիական տնտեսությունները պետք է ապահովված լինեն կանոնավոր ջրամատակարարմամբ և համապատասխան հանձնարարականներ տվել:

Վարչապետը նաև հանձնարարել է գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանին՝ տեղեկանք ներկայացնել գարնանային գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական փուլում իրականացված և իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ:

 

 





tert.am

 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22