Շինուհայրի խաչմերուկ-Կապան ճանապարհը՝ կաթվածահար

21.03.2022 14:41
6299

Հայաստանի հարավային շրջանները՝ Մեղրին, Քաջարանը, Կապանը, ինչպես և Իրանի Իսլամական Հանրապետությունը Գորիս- Երևան (Մ-2) մայրուղուն միացնող ճանապարհը կաթվածահար վիճակում է...

Շինուհայրի խաչմերուկից մինչև Կապան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մեքենաներ են կանգնած, մի մասը՝ ձյան մեջ արգելափակված և տեղից շարժվելուն անկարող:

Երեք օր շարունակ ձյան շրջափակման մեջ են հայտնվել Իրանից Հայաստան եկող տասնյակ ավտոբուսներ, որոնց մեջ, բնականաբար, նաև երեխաներ են ու կանայք:

Շրջափակման մեջ են ծանրաքաշ բեռնատարներ, նաև՝ կցորդով, որոնց թափքում Հայաստանում  գնված և Պարսկաստան տեղափոխվող խոշոր եղջերավոր անասուններ են. այդպես՝ երեք օր շարունակ...

Բեռնատարների առանձնապես մեծ կուտակումներ կան Կապան քաղաքի մուտքում, Սատանի կամրջում, Շինուհայրի խաչմերուկում և բազմաթիվ այլ վայրերում:

Այդ ամենը գուցե և բնության հերթական քմահաճ տարերք համարեինք, եթե... Եթե ճանապարհին ձյունամաքրիչ մեքենաները կանոնավոր աշխատանք իրականացնեին:

Միակ տեղը, որ նման աշխատանքի ականատես եղանք՝ Սատանի կամրջից մինչև Տաթև ընկած ոլորաններն  էին:

Իսկ Վերին Խոտանան-Տաթև հատվածում գոնե մեկ ձյունամաքրիչ մեքենա չէր աշխատում (ժամը 13-ի դրությամբ): Երկու անսարք ձյունամաքրիչ գտնվում էին Տանձավերի մերձակայքում՝ օգնություն աղերսող:

Եվ, այդ բոլորով հանդերձ, ամեն ինչ չէ, որ մեզանում հուսահատեցնող է. կարևորն այն է, որ երկու օր առաջ մարզում ստեղծվել է ճանապարհային այդ խնդիրների լուծումը համակարգող օպերատիվ շտաբ, ինչի մասին, իբրև կարևոր իրադարձություն, ազդարարեց նաև Արմենպրես լրատվական գործակալությունը...

Իսկ ավելի լուրջ՝ որպեսզի այդ շտաբի ծնունդն ու գովազդը համընդհանուր քմծիծաղի տեղիք չտան, պետք է գոնե մի քանի հավելյալ ձյունամաքրիչ մեքենա անհապաղ տրամադրվի (օգնության կարգով) այդ ճանապարհի պահպանությունն իրականացնող ընկերություններին:

«Ճանապարհային դեպարտամենտ» կոչվող հիմնադրամն էլ այսպիսի իրավիճակներում  ավելի խոհեմ կգտնվի, եթե ընդհանրապես լռի: Հայտարարում է, թե իբր ձնաբուքը թույլ չի տալիս մաքրել խնդրո առարկա մայրուղին, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Այսօր առավոտվանից, օրինակ, գրեթե դադարել էին ձյան տեղումները Շինուհայրի խաչմերուկ-Կապան մայրուղում, իսկ քամին դեռևս գլուխ չեր բարձրացրել: Իրավիճակը բարենպաստ է նաև հիմա՝ կեսօրից հետո: Եվ ուրեմն՝ պարոնայք, ինչո՞ւ անցանելի չեք դարձնում Շինուհայրի խաչմերուկ-Կապան ավտոմայրուղին, ինչո՞ւ եք կաթվածահար արել Հայաստանի համար կյանքի այդ ճանապարհը:

Մեկ հարց ևս, որ շտապ պարզաբանման կարիք ունի. արդյո՞ք պետական մակարդակով ֆինանսավորվում է Վերին Խոտանան- Տանձավեր ճանապարհահատվածի պահպանությունը, եթե այո, ապա ո՞ր ընկերությանն է վստահված մայրուղու այդ հատվածի պահպանությունը և ինչո՞ւ է ձախողվել դրա պահպանությունը:

Ի դեպ, Գորիսից Երևան ձգվող Մ-2 Ճանապարհն էլ ռիսկեր էր պարունակում առավոտվանից, ինչի համար էլ քաղաքի մուտքի մոտ ոստիկաններ էին հերթապահում...

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21