Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան

27.09.2023 10:50
984

Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին  մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը՝ նշելով որ դեպքը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության տարածքում՝ մինչեւ Հակարիի կամուրջ հասնելը:

«Մենք էլ չհասկացանք՝ ոնց տեղի ունեցավ դեպքը: Ինքը մոտ 60 տարեկան տղամարդ էր, Շուշիից տեղահանված էր, ընտանիքի՝ որդիների, կնոջ, հարսների հետ էին գալիս, դուրս եկավ ձորի մոտ էր կանգնած, չհասկացանք՝ գլուխը պտտվեց, թե ինֆարկտ էր ստացել, ու գլորվել էր ձորը: Տղաները մինչեւ հասան մահացած էր, դին տեղափոխել են Գորիս, կպարզեն մահվան պատճառը»,-ասաց նա:

Լուսինե Ղարախանյանը հավելեց, որ շատ ծանր ու տհաճ զգացողություններով են բոլորը դուրս գալիս Արցախից. «Դժոխքից ենք գալիս, իսկակական դժոխք կարծես լիներ, իսկ ադրբեջանցիները չարախնդում են: Հողը մերն է, այն մեզ է էներգիա տալիս, իսկ իրենց կործանելու է: Պատմությունը ցույց է տալիս՝  Արցախը շատ անգամ է ընկել, բայց մնացել է հայկական, ես հավատում եմ Արցախի հայկականությանը, գաղափարը չպետք է մեռնի, մենք պետք է գնանք գաղափարի հետեւից, Արցախն ի վերջո հայկական է լինելու»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40