Իրավիճակը Սիսիանում. նոր հայացք

12.04.2020 11:45
1737

Սիսիան... Քաղաք ՀՀ հարավում, որին վերջերս ,,վայ-իրավապաշտպանները,, ,,Սիցիլիա ,,մականունն են տվել, քաղաք, որի անունն այժմ ամենաշատն է շրջանառվում հանրապետությունում, քաղաք, որտեղ տեղի ունեցող իրադարձությունները բոլորի շուրթերին են, նույնիսկ նրանց, ովքեր ոչ մի անգամ Սիսիանում չեն եղել, ոչ մի սիսիանցի չեն ճանաչում, բայց սիսիանցիների մասին ,,ամեն ինչ գիտեն,,:

Իրականում՝ վերջին օրերին Սիսիանում տեղի ունեցող իրադարձությունները շատերին են մոլորության մեջ գցել: Հանրապետությունում համարյա բոլորը դարձել են ,,բարձակարգ լրագրող,, , ,,հրաշալի իրավապաշտպան,,, ,,եզակի վերլուծաբան և քննադատ,, , նրանց կարծիքով Սիսիանի ոստիկանները անմեղ մարդ ծեծողներ են, որոնց ուղղորդում է ,,մոնստրը,,՝ արարատցի պետը, կամ ԺՊ-ն...Իսկ իրականությունը ոչ ոք չգիտի:

Իրենք առաջնորդվում են ասեկոսեներով, ,,վայ իրավապաշտպանների,,՝ Սիսիանում ճանաչված հարբեցող՝ բազմաթիվ դատվածություններ ունեցող՝ 60-ամյա,,Գանիին,, 70 տարեկան ,,պապիկ,, ,,սարքելով,,, որին ոչ ոք չի հարվածել,որն այդ դեպքի նախորդ օրը՝ ապրիլի 6-ին հարբած աստիճաններից է վայր ընկել և վնասել ճակատը, և որի մասին վկայող տեսաձայնագրություններ կան...Իսկ հաջորդ օրը հայտնվում են մարդիկ, որոնք Գանիին համոզելով տանում են Սիսիանի բժշկական կենտրոն և ձայնագրում իբր ծանր վիճակում գտնվողի և սեղանին կաթիլային ընդունողի խայտառակ հոլովակը... Ասեկոսեներ, որոնք բերնե-բերան-հազար բերան անցնելով դառնում են ,,ահավոր խոսքի ահավոր կմախք,,:

Իսկ իրականում՝ Սիսիանում իրավիճակ է փոխվել, իրավիճակ, որ օրենքի հետ երբևիցե խնդիր չունեցած հասարակ քաղաքացուն նույնպես նկատելի է...

Այսօր Սիսիանում ոստիկանի խոսքն ու ուսադիրը գնահատվում և ճանաչվում է, այն ոստիկանի՝ մեր եղբոր,մեր հարևանի, մեր ընկերոջ, մեր քեռորդու, մեր որդու, մեր սիսիանցու, ով տարիներ շարունակ հալածվել է, ում ով հասել՝ նսեմացնելու փորձ է արել...Իսկ այսօր ով ինչ ուզում՝ չի անում, որովհետև նաև ԺՊ Գարիկ Մուրադյանի ջանքերով՝ ոստիկանն աշխատում է օրենքով, խղճով և վստահ:

Մեր հասարակությունն արդեն ճանաչում է իր ոստիկանին, գիտի նրա տեղն ու դերը, հարգում է նրան, ով ծառայում է, որ մեր ժողովուրդը պաշտպանված լինի,հանգիստ քնի, գործի օրենքը, այն ոստիկանին, որն աշխատավայրում և դրսում ավելի շատ է լինում, քան ընտանիքում, ոստիկան, որ կոչված է ծառայելու պետական և հասարակական կարգի պաշտպանությանը...Իսկ որոշ ,,լրագրող-իրավապաշտպան-գրագիր-քննադատներ,, , որ ֆեյսբուքյան գրանկարչությամբ և մարդկանց մոլորեցնելու հանցավոր մղմամբ են առաջնորդվում, ուզում են ցույց տալ, թե բազմաթիվ անգամներ տարբեր հանցանքների համար սիսիանցի դատվածներն ավելի պատվաբեր են հասարակության համար, քան կրթություն ստացած, օրենք չխախտող, հասարակության ճնշող մեծամասնության հարգանքն ու պատիվը վայելող, թեկուզ և Արարատից Սիսիան նշանակված, տնից և ծնողից կարոտ,ուսերին ահավոր պատասխանատվություն վերցրած՝ երիտասարդ պետի ԺՊ-ն...

Ի վերջո, ինչ կապ ունի , թե որտեղից է, Սիսիանը բազմաթիվ ոչ սիսիանցի պետեր է ունեցել, հիշենք թեկուզ բոլորովին վերջերս Սիսիանի ոստիկանության պետ՝ իջևանցի Գ. Բեգլարյանին...

Այո, ինչ որ տեղ ցավալի է, որ ոստիկանության Սիսիանի բաժանմունքի պետը սիսիանցի չէ,որ զորամասի հրամանատարը սիսիանցի չէ...Այո, Սիսիանում էլ շատ կան բանիմաց և արժանի մարդիկ,բայց դա մենք չենք որոշում, ի վերջո ծառայություն է, հասկանալ է պետք...ՈՒ մենք բոլորս հայ ենք, հայ՝ սիսիանցի, արարատցի, իջևանցի,արցախցի...հայ: Իսկ սիսիանցի ոստիկանի ,,թասիբին,, արարատցի Մուրադյան Գարիկն է կանգնել, երբ հարբած սիսիանցիները գիշերային հերթափոխում ծառայություն իրականացնող սիսիանցի ոստիկաններին քաշքշել էին, ուսադիրներն էին պոկել, որովհետև դա արարատցու համար ցավալի էր և անպատվաբեր...

Այսինքն՝ ոստիկանին կարելի՞ է ծեծել, հայհոյե՞լ,նսեմացնե՞լ...Ակամայից նորից հիշեցի մեծն Գարեգին Նժդեհի խոսքերը...Չի կարելի, եկեք ամեն մեկս զբաղվենք մեր գործերով, ես չեմ արդարացնում ոչ մի բռնություն, ցանկացած բռնություն արժանի է ամենախիստ պատժի, բայց եկեք չխախտենք անմեղության կանխավարկածը,բոլորին հանցագործ չսարքենք, ի վերջո գործը քննության փուլում է և ամեն ինչ կպարզվի, վստահ եմ...Եվ եկեք հասկանանք, որ ոստիկան թե բժիշկ, մանկավարժ թե պատգամավոր, նախարար թե հոգևորական, քաղաքապետ թե հասարակ քաղաքացի, բոլորս հայ ենք, հավասար՝ պետության, օրենքի և մեր հավատքի առաջ...Իսկ սիսիանցին ,,ռագատկի քար,, չէ, որին ով հասնի,որտեղ հասնի, կարող է ,,տշել,, ,ծեծի ենթարկել...սուտ լուրեր տարածող ,,Իրավապաշտպան ,, կոչեցյալներին ի գիտություն...

Sevak Musatyan-ի ֆեյսբուքյան էջից

Մեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է հունիսի 26-ին. Վարդեւանյան

24.06.2026 21:29

Որպես գործիք՝ ՆԱՏՕ-ն օգտագործել է խամաճիկ ռեժիմներ․ դա է հիմա տեղի ունենում Մոլդովայի և, ավաղ, Հայաստանի հետ․ Մեդվեդև

24.06.2026 19:37

«Սյունյաց երկիրն» այսօր Ագարակ քաղաքում էր

24.06.2026 17:46

Լուրջ վտանգ է. Արցախի դեպքում էլ էիք ասում՝ այդպիսի հարց չկա, ընդդիմությունը շահարկում է. Օսկանյանը՝ ադրբեջանցիների հնարավոր վերադարձի մասին

24.06.2026 16:35

Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան

24.06.2026 16:16

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ, և դա, այսպես կոչված, «վերադարձի իրավունքի» հարցն է. «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ

24.06.2026 16:16

Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի «արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի տներ վերադառնալու» իրավունքը. Ալեքբերլի

24.06.2026 16:11

Խաղաղություն չի լինի, քանի դեռ հայ գերիները ազատ չեն արձակվել․ ԱՄՆ կոնգրեսական

24.06.2026 15:21

Ավետիք Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

24.06.2026 15:09

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

24.06.2026 14:59

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով

24.06.2026 14:54

Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

24.06.2026 11:21