Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52
93

Հայաստանում առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր։ Այն կմնա աշխատանքային և չի ավելացնի ոչ աշխատանքային օրերի թիվը։ Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստում «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է հանրային ծառայության տարբեր տեսակների և մասնագիտությունների առանձնահատկությունները պահպանելով՝ սահմանել դրանց ընդհանուր առաքելությունն արտահայտող խորհրդանշական օր։

«Եթե բանաձևելու լինենք, շատ կարճ կարող ենք ասել՝ տարբեր գործառույթներ, տարբեր մասնագիտություններ, բայց մեկ ընդհանուր առաքելություն։ Այն է՝ հասարակական պահանջմունքների վրա խարսխված հանրային շահի սպասարկում՝ որակյալ ծառայությունների մատուցման եղանակով»,-նշել է Քալաշյանը։

Նա ընդգծել է հանրային ծառայողի դերը պետական կառավարման համակարգի զարգացման, արդյունավետության բարձրացման և հանրային շահի սպասարկման գործում։

Քալաշյանը տեղեկացրել է, որ երկրորդ ընթերցման համար նախագծում կատարվել է միայն տեխնիկական փոփոխություն։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը հայտնել է, որ հանձնաժողովը նախագիծը քննարկել է երկրորդ ընթերցմամբ և տվել դրական եզրակացություն։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը միտված է հանրային ծառայության և հանրային ծառայողի կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելուն։ Նա պատգամավորներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին։

Լրամշակված նախագծով օրենքում առաջարկվում է ամրագրել․ «Հանրային ծառայողի օր՝ նշվում է հունիսի 23-ին»։ Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23

Մենք պետք է վահան լինենք ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, մշակութային առումով և հոգեբանորեն․ Իգոր Զարգարյան

27.10.2026 11:28

Արցախը հայաթափեցիք, հայկական հետքը ջնջում եք, հիմա էլ ներողությո՞ւն եք պահանջում

27.10.2026 11:19

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

27.10.2026 11:05

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է

27.10.2026 10:42

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09