Խոր վշտով տեղեկացնում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, կյանքի 47-րդ տարում երկրային կյանքին հրաժեշտ է տվել «Սյունյաց երկրի» աշխատակից Մարի Նավասարդյանի եղբայր Էդգար Նավասարդյանը։
Հանգուցյալը բնակվում էր Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում։
Նրա աճյունը կտեղափոխվի հայրենի Կապան և կամփոփվի Բարաբաթումի ընտանեկան գերեզմանատանը։
Էդգար Նավասարդյանի քաղաքացիական հոգեհանգստի վայրի և հուղարկավորության օրվա և ժամի մասին կհայտնվի լրացուցիչ։
«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը ցավակցում է Մարի Նավասարդյանին՝ սիրելի եղբոր անժամանակ մահվան կապակցությամբ և մաղթում համբերություն, տոկունություն։
«Սյունյաց երկիր»