Նիկոլ Փաշինյան, մի՛ վիրավորեք սյունեցիներին

24.10.2018 16:57
2528

Դեռեւս հոկտեմբերի 19-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանի հրապարակում նախընտրական հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արտահայտած որոշ մտքերի ցանկանում էի անդրադառնալ, սակայն մտածելով, որ դա նախընտարական ու քաղաքական ելույթ է, չանդրադարձա:

Բայց այն, ինչ ժամեր առաջ հնչեց ԱԺ ամբիոնից՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար ու վարչապետի թեկնածու, պետական այր Նիկոլ Փաշինյանի շուրթերից, չեմ կարող անտարբերության մատնել:

Հարգելի Փաշինյան, կամ Ձեզ Սյունիքի մարզից տալիս են սխալ ու խեղաթյուրված տեղեկատվություն, կամ Դուք այդպես էլ չկարողացաք ըմբռնել սյունեցու հոգեբանությունը:

Սյունեցին ամուր է կանգնած իր հող ու ջրին, դարեր շարունակ եղել է, կա ու լինելու է հայոց պետականության հենասյունը, եւ պատահական չէ, որ հոկտեմբերի 21-ի ՏԻՄ ընտրությանը քաղաքացիական պարտքը կատարելու իմաստով ամենաբարձր ցուցանիշը գրանցվեց Սյունիքում, այն դեպքում, երբ Ձեր նշած «հեղափոխական» թեկնածուներին ընտրելու համար մասնակցում էին ընդամենն ընտրողների ոչ ավելի, քան 1/3-ը: Եվ այսօր առնվազն 10.000 ընտրողի կարծիքը համարել քրեաօլիգարխիայի կարծիք, հանցագործների կարծիք, ուղղակի, մեղմ ասած, հարիր չէ պետական պաշտոնյային:

Եթե Ձեզ չեն տեղեկացրել, որ Կապանի քաղաքապետ ընտրված Գեւորգ Փարսյանը մարզկենտրոնում հարգանք, համակրանք եւ ընդունելի ընտանիքի զավակ է, իսկ Գեւորգն իր ապրած կյանքով ոչ միայն շարունակել է գերդաստանի ավանդույթները, այլեւ իր մարդամոտ բնավորությամբ կարողացել է վայելել իր համաքաղաքացիների լիարժեք վստահությունը, ապա իմացեք…

Հոկետմբերի 21-ի գիշերը Կապանի փողոցներում բազմահազար մարդիկ նշում էին իրենց հաղթանակը, դա շատ ավելին էր, քան ապրիլի 23-ի երեւանյան իրադարձությունը:

Հարգելի Փաշինյան, մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ Ձեր նշած քրեաօլիգարխիայով, հանցագործությունների եւ այլ արատավոր երեւույթների մասին տվյալներով Սյունիքը հանրապետության մյուս բնակավայրերի հետ համեմատ շատ ու շատ ավելի համեստ նշաձող ունի:

Որպես տեղեկատվություն, ընդունեք, որ Կապանը միշտ իր քաղաքական ինքնուրույն կամարտահայտությամբ առանձնացել է թե՛ տեղական, թե՛ համապետական ընտրություններում:

Լիահույս եմ, որ Դուք, լինելով վաստակաշատ լրագրող եւ տաղանդավոր քաղաքական գործիչ, քաջատեղյակ եք մեծն սյունեցի Գուսան Աշոտի եզրահանգումին՝ «Սյունաց հողը անարատ է, չարի սերմը բույն չի դնի անարմատ է…»:

Քանի դեռ Սյունիքն ամբողջությամբ չի ալեկոծվել Ձեր ելույթի տպավորությամբ, խնդրում եմ՝ օգտագործեք Ձեր սիրելի «լայֆը» եւ դիմեք Սյունիքի ժողովրդին՝ պարզաբանելով Ձեր ելույթի ենթատեքստը, որն այս պահին խիստ անհրաժեշտ է:

Հարգանքներով՝

Մհեր Եղիազարյան,

հասարակական, քաղաքական գործիչ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40