ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28
117

Ազգային ժողովը այսօր քննարկում է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ վերահաստատելով, որ ծրագրի ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Նախարարը հիշեցրել է, որ նախագծի հիմքում 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածություններն են։ Դրանց հաջորդել են ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակի համաձայնեցումը և այժմ վավերացման ներկայացված միջպետական համաձայնագրի ստորագրումը։

Միրզոյանի խոսքով՝ ծրագիրը կարող է ներառել երկաթուղի, ավտոճանապարհներ, էլեկտրահաղորդման ու օպտիկական մալուխներ, ինչպես նաև հնարավոր նավթատար և գազատար խողովակաշարեր։

«Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կգործեն Հայաստանի Հանրապետության տարածքում, որևէ կերպ չեն խաթարելու տարածքային ամբողջականությունը, կգործեն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո և իրավազորության շրջանակներում։ Այսինքն՝ ամեն ինչի վրա տարածվելու է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը»,-հայտարարել է Միրզոյանը։

Նախարարի ներկայացմամբ՝ ծրագրի իրականացումը Հայաստանին հնարավորություն կտա Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվել երրորդ երկրների հետ, զարգացնել ներպետական երկաթուղային կապը և հանգույց դառնալ Արևելք–Արևմուտք հաղորդակցությունում։ Ադրբեջանի համար էլ Հայաստանի տարածքով կապ կապահովվի Նախիջևանի հետ։

Միրզոյանը նշել է, որ ծրագրի նշանակությունը տնտեսական օգուտներով չի սահմանափակվում։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և երրորդ երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը կարող է նպաստել նաև խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդմանը։

Նախարարը հայտնել է, որ փաստաթղթային գործընթացն ավարտելու համար դեռ անհրաժեշտ է համաձայնեցնել բաժնետերերի միջև համաձայնագիրը և ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կանոնադրությունը։ Նա ակնկալել է, որ այդ աշխատանքները կավարտվեն մոտ ապագայում։

Անդրադառնալով ընկերության կառուցվածքին՝ Միրզոյանը նշել է, որ այն կհիմնադրվի Հայաստանի կառավարության և ամերիկյան կողմի ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ ամերիկյան ընկերությունը մշտապես գտնվելու է ԱՄՆ կառավարության կառավարման և սեփականության ներքո։

ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունում Հայաստանն ունենալու է 26 տոկոս, իսկ ամերիկյան կողմը՝ 74 տոկոս բաժնեմաս։ Այդ հարաբերակցությունը գործելու է նախնական՝ 49 տարվա ընթացքում։

«Կողմերը հնարավորություն ունեն երկարացնել համագործակցության ժամկետը ևս 50 տարով, և այդ դեպքում Հայաստանի Հանրապետության բաժնեմասերն ավտոմատ կերպով, առանց որևէ հավելյալ ներդրման, կդառնան 49 տոկոս, և ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ-ին կմնա 51 տոկոսը»,-պարզաբանել է նախարարը։

Միրզոյանը հույս է հայտնել, որ նախագիծը կստանա նաև ընդդիմադիր խմբակցությունների աջակցությունը։

«Սա այն դեպքերից է, որտեղ կարող ենք հիմնավոր և արդարացիորեն ակնկալել, որ նախագիծը կարժանանա ոչ միայն կառավարող խմբակցության կողմ ձայներին, այլ նաև ընդդիմադիր խմբակցությունների դրական դիրքորոշմանը և կողմ ձայներին»,-ասել է նա։

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23

Մենք պետք է վահան լինենք ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, մշակութային առումով և հոգեբանորեն․ Իգոր Զարգարյան

27.10.2026 11:28

Արցախը հայաթափեցիք, հայկական հետքը ջնջում եք, հիմա էլ ներողությո՞ւն եք պահանջում

27.10.2026 11:19

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

27.10.2026 11:05

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է

27.10.2026 10:42

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38