Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00
102

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է, հայտնում է ՆԳՆ-ն:

«Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․

  1. թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր,
  2. սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 միլիմետր և դրանից պակաս է:

Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ:

Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր` թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից ու օրինապահ վարքագիծ։

Ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը գործում է մարտի 31-ը ներառյալ»,- նշված է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ

27.10.2026 18:00

Արցախի գործակալությունը բողոք է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյայի անտեղյակության վերաբերյալ

27.10.2026 17:45

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

27.10.2026 17:31

Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

27.10.2026 16:22

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

27.10.2026 15:50

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23

Մենք պետք է վահան լինենք ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, մշակութային առումով և հոգեբանորեն․ Իգոր Զարգարյան

27.10.2026 11:28