Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29
95

Բժիշկ, բանաստեղծ, ազգային գործիչ Յակոբ Այնթապլեանը և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, ովքեր գտնվում են Սյունիքում, հոկտեմբերի 27-ին այցելեցին «Սյունյաց երկրի» խմբագրատուն։

Նրանց հետաքրքրում էին մարզային պարբերականի վիճակը, ստեղծագործական ծրագրերը։

Յակոբ Այնթապլեանը հատկապես ուշադրություն դարձրեց պարբերականի հատուկ համարներին, որոնցից՝ Ակսել Բակունցին և Արամ Մանուկյանին նվիրված համարները Սամվել Ալեքսանյանը նվիրեց մեծահարգ հյուրին։

Յակոբ Այնթապլեանն իր «Ես քեզի կու գամ» հատընտիրը, որի շնորհանդեսը մեկ օր առաջ տեղի էր ունեցել Կապանի էլեկտրոնային գրադարանում, նվիրեց պարբերականի խմբագրին։

Դավիթ Գասպարյանը կարևորեց «Սյունյաց երկրի» հետ ստեղծագործական համագործակցությունը, որը երկու տասնամյակի պատմություն ունի, նաև պատրաստակամություն հայտնեց հետայսու նույնպես շարունակել այդ գործընկերությունը, քանզի «Սյունյաց երկիրը» ոչ միայն երկրամասի բացառիկ տարեգիրն է, այլև բախտորոշ մեր ժամանակներում  Սյունիքն  արթուն պահող, Սյունիքի արժանապատվության պաշտպանության առաջնագծում կանգնած աննկուն դիրքապահը։

Յակոբ Այնթապլեանի և Դավիթ Գասպարյանի՝ «Սյունյաց երկիր» խմբագրատուն կատարած այցը հերթական դրսևորումն էր այն նվիրումի, որ նրանք ունեն հայ գրի, հայ մշակույթի և պարբերական մամուլի հանդեպ։

 

Ձերբակալվել են ԵՊՀ ամբիոնների վարիչներ, այդ թվում՝ Վարդան Այվազյանը

27.10.2026 16:22

Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու

27.10.2026 15:50

Յակոբ Այնթապլեանը և Դավիթ Գասպարյանը՝ «Սյունյաց երկրի» խմբագրությունում

27.10.2026 15:29

Գերագույն առաջնորդը լիովին առողջ է․ Ղալիբաֆ

27.10.2026 14:30

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության համաձայնագիրը

27.10.2026 14:28

Կառավարությունն առաջարկում է հունիսի 23-ը սահմանել Հանրային ծառայողի օր

27.10.2026 12:52

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23

Մենք պետք է վահան լինենք ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, մշակութային առումով և հոգեբանորեն․ Իգոր Զարգարյան

27.10.2026 11:28

Արցախը հայաթափեցիք, հայկական հետքը ջնջում եք, հիմա էլ ներողությո՞ւն եք պահանջում

27.10.2026 11:19

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

27.10.2026 11:05

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է

27.10.2026 10:42