Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38
114

Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այսպես կոչված, «իսլամական ՆԱՏՕ»-ի կամ «Մեքքայի դաշինքի» պետությունների ներկայացուցիչները ժամանել են Թեհրան բանակցելու իրանական կողմի հետ։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը, Պակիստանի բանակի հրամանատարը և Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարը բանակցում են Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։

Հանդիպումից մանրամասներ առայժմ գրեթե հայտնի չեն, սակայն պարզ է մի բան՝ դատելով մասնակիցների կազմից, այն ունի հիմնականում անվտանգային-ռազմական հարցերի լայն շրջանակ, որոնք դաշինքի ներկայացուցիչների կարծիքով լուծելի են միայն Թեհրանի հետ բանակցելու ճանապարհով։

Ըստ էության, Իրանի դեմ Սաուդյան Արաբիային պաշտպանելու նպատակով ստեղծված դաշինքի ներկայացուցիչները կարծում են, որ ավելի անվտանգ է Թեհրանի հետ պայմանավորվելը, քան հակամարտելը, և սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է»։

 

Սա Իրանի տարածաշրջանային հզորության և առաջնորդության անուղղակի, սակայն փաստացի ճանաչում է․ իրանագետ

27.10.2026 12:38

Գրքի շնորհանդես Կապանի էլեկտրոնային գրադարանում

27.10.2026 12:23

Մենք պետք է վահան լինենք ոչ միայն ֆիզիկապես, այլև բարոյապես, մշակութային առումով և հոգեբանորեն․ Իգոր Զարգարյան

27.10.2026 11:28

Արցախը հայաթափեցիք, հայկական հետքը ջնջում եք, հիմա էլ ներողությո՞ւն եք պահանջում

27.10.2026 11:19

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

27.10.2026 11:05

Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է

27.10.2026 10:42

Իրան-Ռուսաստան հարաբերությունները ամրապնդվում են, և մենք ձգտում ենք ամրապնդել բազմաբևեռությունը․ Փեզեշքիան

26.10.2026 19:13

Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև

26.10.2026 16:38

ԵՎՍ 17 ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿ ԵՎ 2 ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻ

26.10.2026 16:09

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի

26.10.2026 15:33

«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին

26.10.2026 14:46

Սոցիալապես անապահով մարդը հազար դրամով հա՞ց գնի, թե՞ դեղ

26.10.2026 14:22