Ներկայացվեց 1-ին բանակային զորամիավորման նորանշանակ հրամանատարը

27.06.2018 12:32
1559

Առաջին բանակային զորամիավորման նախկին հրամանատարի հրաժեշտի  եւ նոր հրամանատարի նշանակման կապակցությամբ առաջին  բանակային զորամիավորումում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցություն ունեցան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, 1-ին բանակային զորամիավորման նախկին եւ նորանշանակ հրամանատարներ, գնդապետներ Արարատ Մելքումյանը, Ժիրայր Պողոսյանը, Զանգեզուրի կայազորի զինվորական իրավապահ մարմինների ղեկավարներ, Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, զորամիավորման հրամանատարությունը, վարչակազմը, ենթակա զորամասերի հրամանատարությունների ներկայացուցիչներ:

ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը, ներկաներին տեղեկացնելով նախագահի հրամանագրերի մասին, գնդապետ Արարատ Մելքումյանին  շնորհակալություն հայտնեց բանակաշինության ամրապնդմանն ուղղված գործունեության համար՝ նշելով, որ գնդապետը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին եւ ապրիլյան պատերազմին եւ կարճ ժամանակամիջոցում իր խստապահանջության  եւ կարգապահության շնորհիվ նպաստել 1-ին ԲԿ-ի ռազմունակության առավել ամրապնդմանը:

Գեներալ-մայորը ներկայացրեց նաեւ զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին, ով նույնպես Արցախյան ազատամարտի ճանապարհով անցած փորձառու եւ հմուտ  զինվորական է:  

mtad.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40