Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանը համարում է իր երկրի համար կայուն և հուսալի գործընկեր։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է Մոսկվայում՝ Գազ արտահանող երկրների ֆորումում ելույթ ունենալիս։
«Մոսկվայի և Բաքվի միջև էներգետիկ ոլորտում լավ հարաբերություններ են ձևավորվել։
Ադրբեջանը մեզ համար կայուն և հուսալի գործընկեր է բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի», – հայտարարել է Պուտինը։