ԱՐՑԱԽԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՍԱԾ «ՄՈՒՆՔ» ՏԵԽՆՈԴՊՐՈՑԸ ԿԳՈՐԾԻ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ, ԱՐԱԳԱԾՈՏՆՈՒՄ ԵՎ ՋԱՎԱԽՔՈՒՄ

22.12.2023 15:50
829

2024-ին «Մունք» տեխնոդպրոցը նախատեսում է ընդլայնել ծրագիրը՝ նոր շարժական լաբորատորիաներ գործարկել Սյունիքի մարզի Կապան համայնքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, Արագածոտնի մարզի Թալին համայնքում եւ Ջավախքում: Ընդլայնումից հետո ծրագրում հնարավոր կլինի ներառել ավելի քան 900 շահառու:

Կրթական ծրագիրը ներառում է 3 մասնագիտական ուղղություն՝ ռոբոտաշինություն, դիզայն եւ ծրագրավորում: Յուրաքանչյուր ուղղություն իր մեջ ներառում է ընդհանուր10-ից ավելի մասնագիտություն:

2023-ի սեպտեմբերին տեխնոդպրոցի ամբողջ թիմն Արցախից բռնի տեղահանվելուց հետո ընդամենը հաշված օրերի ընթացքում վերսկսեց իր գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում եւ 3 ամսում ծրագրում ներգրավեց ավելի քան 300 շահառու` Լոռու մարզի 6 համայնքից:

«Նպատակ ունենք, որ 2025-ի գարնանը կունենանք ավելի քան 300 լայն բազային գիտելիք ունեցող, մասնագիտական կողմնորոշում ստացած, «Բացահայտում» փուլը հաղթահարած շահառու: Նույն տարվա աշնանը կունենանք այս փուլը հաղթահարած եւս 100 երիտասարդ»,- նշել է ծրագրի զարգացման տնօրեն Հայկ Տրունյանը։

«Մունք» տեխնոդպրոցն Արցախում հիմնադրված կրթական նախագիծն է, որի ռազմավարական նպատակը Հայաստանի հեռավոր շրջաններից երիտասարդների արտագաղթի կանխումն է եւ նոր համահայկական կրթադաստիարակչական համակարգի ստեղծումը:

Տեխնոդպրոցի առաքելությունը տաղանդների բացահայտումն է եւ նրանց բարձր մակարդակի ժամանակակից, որակյալ մասնագիտական կրթություն տալը։ «Մունք»- ը ուրբանիզացիայի հետեւանքով ժամանակակից աշխարհից աստիճանաբար կտրվող եւ քիչ զարգացած տարածաշրջաններում ապրող երիտասարդներին հնարավորություն է տալիս առանց իրենց բնակավայրը լքելու դուրս գալ գլոբալ գիտելիքի շուկա։

Ծրագիրը բաղկացած է 3 փուլից: Մեկնարկային` «Բացահայտում» փուլում ծրագիրը բացահայտում է մարդկանց տաղանդները, նրանց լայն բազային գիտելիք, կարեւոր/անհրաժեշտ հմտություն տալիս զարգացման համար։ Այնուհետեւ 2-րդ՝ «Մասնագիտացում» փուլում հնարավորություն է տալիս նախընտրած ոլորտում մասնագիտանալ։ Իսկ 3-րդ՝ «Կիրառենք» փուլում լուծվում է շահառուների զբաղվածության խնդիրը։ Նրանք հնարավորություն են ստանում գործակցել ՏՏ ոլորտի ընկերությունների հետ եւ շարունակական աջակցության շնորհիվ ինտեգրվում են աշխատաշուկայում: «Մունք» տեխնոդպրոցի գործունեության փաստացի արդյունքը՝ «Արտադրանք»-ը իր բնակավայրում ապրող, լավ վարձատրվող աշխատանք ունեցող, յուրահատուկ վերլուծական միտք եւ քննադատական մտածելակերպ ունեցող հայրենատեր անհատներն են:

«Բացահայտում» փուլում շահառուները բոլոր ուղղություններից մասնակցում են տասնյակից ավելի կարճ դասընթացների (տեւողությունը 1-2 ամիս) եւ լայն բազային գիտելիքներ են ստանում բոլոր ուղղություններից: Առաջին փուլի ընթացքում շահառուներն իրականացնում են տարբեր գործնական նախագծեր՝ նրանցից յուրաքանչյուրը «Բացահայտում» փուլը հաղթահարելու համար պետք է ստեղծի
առնվազն 3 խաղ, 2 ռոբոտ, մի քանի գովազդային պաստառ եւ իլյուստրացիա, 2 ինտերֆեյս դիզայն, մոդելավորի մեկ բարդ մեխանիզմ, ծրագրային կոդով գեներացնի 2 փիքսելային գրաֆիկա: Այս փուլում մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդների կայացմանը որպես վառ անհատականություններ՝ զարգացվում է նրանց վերլուծական միտքը եւ քննադատական մտածելակերպը:

Բոլոր համայնքներ պարբերաբար հրավիրվում են տեխնոլոգիական ոլորտի փորձառու մասնագետներ, տարբեր ՏՏ ընկերությունների ղեկավարներ, ստարտափների հիմնադիրներ եւ հաջողած գործարարներ:

«Արցախում 2021-ի ավարտին մեկնարկեց առաջին տեխնոդպրոցի հիմնադրման դրամահավաքը։ Այդ ընթացքում ոչ ոք չէր հավատում, որ ամեն ինչից կտրված, սարերի վրա գտնվող, ընդամենը 170 բնակիչ ունեցող Հաղորտիում տեխնոդպրոց կառուցելու համար ավելի քան 67 մլն դրամ կհավաքվի: Սակայն մի քանի ամսում գումարը հավաքվեց եւ մեկնարկեցին շինաշխատանքները: 2022-ին Արցախում արդեն 2 տեխնոդպրոց կար՝ Հաղորտիում եւ Ստեփանակերտում: Առաջին մասնագիտական դասընթացները մեկնարկեցին նույն թվականի սեպտեմբերին»,- նշում է ծրագրի զարգացման տնօրեն Հայկ Տրունյանը։

Դեկտեմբերին Արցախի շրջափակումից հետո տեխնոդպրոցի գործունեությունը շարունակելու համար «Մունք»-ի թիմը ստիպված էր հաղթահարել առաջին հերթին տրանսպորտի եւ դիզվառելիքի խնդիրը: Սակայն շրջափակման ընթացքում տեխնոդպրոցները շարունակեցին գործել, նույնիսկ հնարավոր եղավ ապահովել շրջակա 5 համայնքից ամեն օր ուսանողների տեղափոխումը տեխնոդպրոց:

Ուսումնական տարվա վերջին «Մունք» տեխնոդպրոցը Արցախում 250-ից ավել շահառու ուներ, իսկ մասնագիտական փուլն ավարտածներն արդեն սկսել էին վերջնական նախագծերի իրականացումը եւ տարբեր ընկերություններում աշխատանքի անցնելու գործընթացը: Ավելի քան 100 ուսանող էլ պետք է հոկտեմբերին հաճախեր նեղ մասնագիտական դասընթացների:

Մանրամասները՝ moonq.am
Էլ.հասցե [email protected]
«Մունք»-ը Կապանում
«Մունք» տեխնոդպրոցի վերածնունդը
«Ես» կրթական հիմնադրամ, գրանցման համար 222.160.1358607: ՀՀ, Լոռու մարզ,
Տաշիր, Վ. Սարգսյան 68
Կապ հաստատելու համար.
Հեռ.՝ +374 77 530955
Էլ. հասցե՝ [email protected]

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09