Արցախն անցյալ չէ, Արցախի հայկական պատկանելության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար․ Արամ Ա

03.09.2024 22:20
585

Արցախը անցյալ չէ, Արցախի հայկական պատկանելության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար։

Այս մասին հայտարարել է Արամ Ա Կաթողիկոսը։

«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքի հայրապետական օրհնությամբ, ազգային վառ ապրումներով եւ վերանորոգ հավատքով, կամքով ու տեսիլքով ողջունում ենք մեր ժողովուրդի սիրելի զավակներին:

Հայ ժողովուրդը ապրում է  իր ժամանակակից պատմության ամենա ճակատագրական հանգրվանը: Հայաթափված է Արցախը, Հայաստանը մնում է ենթակա Ադրբեջանի սպառնալիքներին: Փաստորեն Հայաստանը առանձին է,  բարեկամ չունի:

Ահավոր վտանգներով և աննախատեսելի հետևանքներով լեցուն ներկա կացության դիմաց չենք կարող, իրավունք չունենք լուռ մնալու: Հետևաբար, ժամանակն է  ասելու, ուժերի  համախմբումն ու մեր ժողովուրդի միասնականության ամրապնդումը համահայկական օրակարգի շուրջ՝ հրամայական է ու առաջնահերթ:

Ջերմորեն ողջունում ենք Արցախին նվիրված ներկա հավաքը: Արցախը մեզ համար անցյալ չէ: Եթե թշնամին Արցախը գրավելով համոզված է, թէ Արցախի հարցը լուծված է, սակայն մեր ժողովուրդի համար Արցախի հարցը լուծված չէ՛։ Արցախի ժողովուրդը չի վերդարաձել եւ իր ինքնորոշման իրավունքը չի վերականգնել իր պատմական հողերի վրա՝ միջազգային հովանու ներքո:

Արդարև, Արցախի հայկական պատկանելիությունը պատմականորեն եւ միջազգային իրավունքի տվյալներով ամրագրված է, չի կարելի  զենքի ուժով լուծել: 

Մեր ժողովուրդի համար Արցախի հայկական պատկանելիության ամբողջական վերականգնումը պետք է դառնա ամենօրյա պայքար, նախ ներքին ճակատի համար: Այս համազգային պայքարի շուրջ պետք է համախմբվեն Հայաստանը, մեր եկեղեցին, մեր ազգային կառույցները,  Սփյուռքը:

Արցախի հայկական պատկանելիության վերականգնման  մեր հանձնառությունը պետք է նաև մեզ մղի  հետևողական ու ծրագրված աշխատանքի՝ միջազգային համայնքի ներսում: Պետական, քաղաքական, կրոնական, մշակութային ու ակադեմական շրջանակներում այս փաստացի տուվյալները հարկ է շեշտել ու վերաշեշտել Արցախի հայկական պատկանելիությունը:  Միաժամանակ անհրաժեշտ է նաեւ հայոց բանակի հզորացումը:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համար Արցախի հարցը միշտ պիտի մնա առաջնահերթ: Պետական պատասխանատուների, կրոնական ներկայացուցիչների ու դիվանագիտական մարմինների հետ մեր հանդիպումների ժամանակ պիտի շարունակենք կարևորությամբ շեշտել Արցախի հարցի ամբողջական ու արդար լուծում տալու հրամայականը, ինչպես նաև մեր քաղաքական ու պետական բանտարկյալների շուտափույթ ազատ արձակումը:

Հետևաբար, սիրելի Արցախի հայություն, սփյուռք մի՛ դառնացեք, կառչած մնացե՛ք ձեր դատին, հերոսների արյունով թրծված ձեր հողին, սրբերի աղոթքով շաղախված ձեր հոգեմտավոր կառույցներին: Մեր ժողովուրդը ձեզ հետ է՝ աջակից ու զորակից ձեր պայքարին:

Թող Աստված ամուր պահի մեր պահանջատիրական պայքարը, հզոր՝ Հայաստանի Հանրապետությունը եւ միակամ՝ մեր ժողովուրդը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40