Արցախն ի զորու է պաշտպանելու իր անվտանգությունն ադրբեջանական ագրեսիայից.Տաթև Հայրապետյան

03.10.2019 10:38
1163

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը հանդես է եկել «Պաշտպանելով և աջակցելով ահաբեկչության զոհերին» խորագրով զեկույցով:

Նա ընդգծել է, որ ահաբեկչությունը մեծագույն սպառնալիքներից է խաղաղությանը, անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև մարդու իրավունքների իրացմանն ու սոցիալական և տնտեսական զարգացմանը:

«Ցավոք, մեր օրերում ականատես ենք լինում ահաբեկչական նորանոր դեպքերի, որի հետևանքով կործանվում են բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր: Իրականում, եթե խնդիրները մեզ վրա ուղղակի ազդեցություն չեն ունենում, դա դեռ չի նշանակում, որ մեզնից որևէ մեկը ապահովագրված է նման սարսափելի երևույթներից: Մինչ օրս ահաբեկչությունից տուժողները շարունակում են պայքարել, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի, իրենց պահանջները բավարարված և իրենց իրավունքները՝ պաշտպանված: Տուժածները սովորաբար իրենց զգում են մոռացված և մերժված ահաբեկչական գործողություններից անմիջապես հետո, որը կարող է հիմնավոր հետևանքներ ունենալ նրանց համար: Նրանք կարող են վերականգնվել և առերեսվել սեփական տրավմայի հետ բազմակողմ աջակցության դեպքում միայն, որը ներառում է ֆիզիկական, հոգեբանական, բարոյական, սոցիալական և ֆինանսական սատարում, որպեսզի տուժածները կարողանան վերականգնել իրենց արժանապատվությունը»,-նշել է Տաթև Հայրապետյանը:

Պատգամավորն ընդգծել է, որ ականատես ենք լինում ահաբեկչական ակտերի հատկապես պատերազմի ժամանակ: Սիրիան դրա ակնհայտ օրինակն է: Միևնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ ականատես եղանք ադրբեջանական բանակի կողմից ակնհայտ և արձանագրված ահաբեկչական ակտերի:

«Քաղաքացիները չպետք է և չեն կարող դառնալ թիրախ անգամ պատերազմական դաժան իրավիճակում, սակայն դա դեռ տեղի է ունենում: Թեև համաձայն՝ Ժնևյան կոնվենցիաների ահաբեկչությունն ու խաղաղ բնակչության դեմ բռնությունը արգելած է անգամ պատերազմի ժամանակ: Մենք չենք կարող անտարբեր լինել նման դեպքերի հանդեպ, դրանք պետք է խստորեն քննադատվեն մեր կողմից և անհրաժեշտ կանխարգելիչ մեթոդներ պետք է ձեռնարկվեն: Ահա թե ինչու այս զեկույցը շատ կարևոր է: Ամփոփելով՝ կցանկանայի պատասխանել ադրբեջանցի գործընկերներին՝ կեղծելով պատմությունը դուք չեք կարող փոխել իրականությունը, և իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղը կամ Արցախը պատկանում է մարդկանց, որոնք միշտ ապրել և ապրելու են այդ հողի վրա, որին պատկանում են և որտեղ ապրել են նրանց նախնիները հին ժամանակներից: Այդ մարդիկ արդեն բազմիցս ապացուցել են, որ իրենք ի զորու են պաշտպանելու իրենց անվտանգությունն ու ապրելու իրավունքը ադրբեջանական ագրեսիայից բոլոր հնարավոր մեթոդներով»,-հավելել է Տաթև Հայրապետյանը:

armenpress.am

Մելանյա Թրամփի աջակցությամբ Ալյոշկիում մարդասիրական առաքելություն է իրականացվել

30.10.2026 23:53

Արծվիկ Մինասյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ԱԺ ընդդիմության միասնական թեկնածու

30.10.2026 19:04

Զանգեզուրի միջանցքը կմեծացնի Ադրբեջանի տնտեսական հնարավորությունները․ Բայրամով

30.10.2026 17:27

Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան

30.10.2026 17:01

«Արևմտյան Ադրբեջանի» հորինված քարտեզի վտանգը «կախված» է պատմաբանների գլխին. ի՞նչ է կատարվում ԳԱԱ պատմության ինստիտուտում

30.10.2026 16:03

ԱԼՅՈՇԱ ԽՈՍՐՈՎՅԱՆԸ Բաքվի ռազմական դատարանի կողմից դատապարտված է 20 տարվա ազատազրկման

30.10.2026 15:41

Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ

30.10.2026 14:28

Եվրոպայում գազի գինը գերազանցեց 1160 դոլարը 1000 խորանարդ մետրի համար

30.10.2026 14:09

Ալիևը հանկարծ որոշել է մեծ եղբորն իր տեղը ցույց տալ․ ադրբեջանագետ

30.10.2026 14:07

«Նրանք պատանդներ են և պետք է ազատ արձակվեն անհապաղ»․ ՀԴԿԽ-ի զեկույցը՝ Բաքվում պահվող 20 հայերի մասին

30.10.2026 12:27

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներ

30.10.2026 11:41

Գարեգին Բ-ի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը

30.10.2026 11:36