Արցախցի մի խումբ մայրեր ակցիա են իրականացրել Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի դիմաց

10.01.2023 10:22
880

Այսօր՝ հունվարի 9-ին, մարդասիրական օգնություն ցուցաբերելու և երեխաների կենսական իրավունքների պաշտպանության համար միջոցներ ձեռնարկելու խնդրանքով արցախցի մի խումբ մայրեր ակցիա են իրականացրել Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակի դիմաց։

«Արցախպրես»-ի  հաղորդմամբ՝  Ստեփանակերտի բնակչուհի Մարիամ Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով  դատարկվել են պարենամթերքի, բանջարեղենի ու մրգերի իրացման կետերը:

«Այս մթերքները  երեխայի սննդակարգի կարևոր բաղադրիչն են։ Հիմնական ապրանքների՝ կարտոֆիլի ու սոխի պաշարներն այլևս բավարար չեն։ Բացի այդ, մանկական կերերի  և տակդիրների սղություն է զգացվում: Շատ անհրաժեշտ հակաբիոտիկները և այլ դեղամիջոցները դժվար է ձեռք բերել, իսկ որոշները՝ բացակայում են: Ավարտվում է շրջափակման ամիսը, այս ընթացքում գոնե Հայաստանում մնացած երեխաների տեղափոխման հարցը հնարավոր չի եղել լուծել։ Մանկապարտեզները փակվել են սննդի բացակայության պատճառով, ինչի հետևանքով աշխատող ծնողները խնդրի առջև են կանգնել։ Սա շրջափակման պատճառով  առաջացած խնդիրների մի մասն է։ Կան հիվանդ երեխաներ, մեծահասակներ, որոնք մշտական դեղորայքի և հետազոտության կարիք ունեն»,- նշել է Մ. Աբրահամյանը:

Ակցիայի մասնակից Տաթևիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ըստ ԿԽՄԿ-ի՝ Արցախի շրջափակման այս մեկ  ամսվա ընթացքում մի քանի մասնավոր դեպքերում են կարողացել օգնել, սակայն ավելի լայնածավալ օգնության համար հնարավորություններ չունեն, քանի որ ցանկացած մասնավոր դեպք համաձայնեցվում է բոլոր կողմերի հետ։

«ԿԽՄԿ առաքելության ղեկավարը նշեց, որ  եթե կողմերից մեկը համաձայն չէ որևէ փոքր կետի, ապա դրա  փոփոխությունը բոլոր կողմերի հետ քննարկվում է։ Եվ եթե ԿԽՄԿ առաքելության ավտոմեքենայի համար ճանապարհ են բացում, ուրեմն դրա հետևում ահռելի աշխատանք կա արված։ Նա ասաց, որ անընդհատ կապի մեջ են տարբեր կազմակերպությունների հետ, մտահոգություններ են հայտնում, բայց, կարծես, սայլը տեղից չի շարժվում։ Մենք այս ակցիայով կոչ ենք անում միջազգային հանրությանը և աշխարհի տարբեր երկրների մայրերին, որ օգնեն մեզ, փորձեն խլացված ձայնը բարձրացնել, և գուցե իրենց կառավարությունը, միջազգային կառույցները փորձեն մեզ ինչ-որ կերպ օգնել»,- ասել է Տաթևիկ Խաչատրյանը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01