Արցախցիների կենսաթոշակային ֆոնդը փոխանցվել է ՀՀ Կառավարությանը

10.11.2025 15:10
535

Արցախցիների կենսաթոշակային ֆոնդը ՀՀ Կառավարության վերահսկողությանն է անցել։ Կառավարությունը ստանձնել է արցախցիների կենսաթոշակների հարցի կարգավորման գործընթացը․ ABC Media-ի հետ զրույցում ասել է արցախցի իրավաբան Արսեն Սառաջյանը։

«Արցախի խորհրդարանը որոշել էր կենսաթոշակի գումարը տրամադրել քաղաքացիներին՝ իրենց ներկայում ունեցած խնդիրները կարգավորելու համար, բայց ՀՀ Կառավարությունը չհամաձայնեց որոշմանը։ Արցախցիների հետ որևէ քննարկում չի եղել, իրենք ստանձնել են պարտավորությունն ու հիմա իրականացնում են այն»,- ասել է իրավաբանը։

Գործը քննելու համար դիմել են Սահմանադրական դատարան, բայց դատարանը բացել անգամ չի ցանկացել՝ նշում է իրավաբանը։

Հայաստանի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ABC Media-ին տեղեկացրին, որ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները ՀՀ կենսաթոշակային ֆոնդից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն ունեցող քաղաքացիների պես, պարտավորություններն ու իրավունքները հավասար են։ Մեր հարցին՝ եթե տեղահանված քաղաքացին փախստականի ժամանակավոր կարգավիճակ ունի և չունի ՀՀ քաղաքացիություն, նրանք ևս նույն պայմաններով են օգտվում, նախարարության մամուլի պատասխանատու Նվեր Կոստանյանը դրական պատասխան տվեց։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցներն իրենց բանկային հաշվին վերադարձնելու փորձերը մերժվել են։  
 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08