Արցախցիները մեքենաները կկարողանան գրանցել արտոնյալ ընթացակարգով

10.10.2024 15:22
761

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար սահմանվել է տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգ:

Կառավարությունը սահմանել է տրանսպորտային միջոցների պետական գրանցման գործողությունների կատարման բացառություններ: Որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԼՂ-ից բռնի տեղահանման արդյունքում ՀՀ-ում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի տիրապետողներ կամ օգտագործողներ, հանրապետությունում դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ:

«Այս առումով, անհրաժեշտություն է առաջացել պետական իրավաչափ մոտեցմամբ, սոցիալական արդարության հիման վրա, պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը՝ շեշտադրում կատարելով ԼՂ-ից բռնի տեղահանված, այդ տրանսպորտային միջոցները իրավաչափորեն փաստացի տիրապետող կամ օգտագործող անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթության վրա»,- ասված է հիմնավորումներում։

Միաժամանակ, նախատեսվում է որոշմամբ սահմանված ժամկետում նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ ՀՀ-ում սեփականության իրավունքի պետական գրանցման դեպքում շահառուներից չպահանջել փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40