Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

15.12.2025 21:32
451

Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչների նամակ են ուղղել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին։

«Վեհափառ Տեր,

Արցախցիներս ակամայից կանգնած ենք ցավալի իրողության առաջ՝ դիմել Ձերդ Սրբությանը՝ հայտնելով մեր խորը հիասթափությունն ու զայրույթը ՀԱՍԵ Արցախի թեմի ներկայիս առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին քայլերի և հրապարակային պահվածքի վերաբերյալ։

Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր Սուրբ Եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։

Մեզ համար անընդունելի է նաև այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում։ Նա, մասնավորապես, հարգանքի ու պատվի է արժանացնում Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով թշնամուն հանձնելու քաղաքական որոշման թիվ մեկ պատասխանատուին՝ փաստացիորեն միանալով վերջինիս հակաեկեղեցական սրբապիղծ արշավին։

Նման քայլը թե՛ իր բովանդակությամբ, թե՛ իրականացման ձևով մեր բոլորի կողմից ընկալվեց ոչ միայն խոնարհում Նիկոլ Փաշինյանի առջև, այլ նաև վերջինիս քայլերի ուղղակի արդարացում, ինչն, իհարկե, առաջացրեց Արցախի մեր ժողովրդի արդարացի զայրույթն ու վստահության կորուստը տվյալ հոգևոր առաջնորդի նկատմամբ։

Առանձնապես ցավալի է, որ մեր հավատավոր ժողովրդի բազում դիմումներին ի պատասխան՝ նա մինչ օրս ոչ միայն չի զղջացել և ներողություն չի հայտնել արցախահայությանը, այլ նույնիսկ խուսափում է սեփական հայրենակիցների ու հավատավոր հոտի հետ հանդիպումներից, չի պատասխանում հեռախոսազանգերին, ցուցաբերում է բացահայտ անհարգալից վերաբերմունք իրեն հանձնված համայնքի նկատմամբ։

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը, քանզի ներկայիս առաջնորդը լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը, և իր իսկ բռնած ճանապարհի պատճառով այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։

Խնդրում ենք Ձերդ Սրբությանն ընդառաջ գալ Արցախի Ձեր հոգևոր զավակների խնդրանքին և մեր ձայնը լսել որպես հավատավոր ժողովրդի իրական զգացմունքների արտահայտություն։

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`

Ռոման Երիցյան

իրավապաշտպան, փաստաբան

Հայտարարությանը միացած հասարակական կազմակերպություններ

 «Արցախի ավագների խորհուրդ» ՀԿ

 «Վասն հայրենյաց» ՀԿ

 «Արցախ Միություն» ՀԿ

 «Արցախի օյամա կիոկուշին կարատե-դո ֆեդերացիա» ՀԿ

 «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ

 «Վերածնվող Արցախ» ՀԿ

 «Արդարություն և վերադարձ» ՀԿ

 «Ավետիս Պուլուզյան» բարեգործական ՀԿ

«Մտքի ուժ» ՀԿ

 «Նախնյաց հետքերով» ՀԿ

 «Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ

 Արցախի «Զինվորի կողքին» ՀԿ

 «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ

 «Մայրություն» ՀԿ

 «Վերադարձ» կիոկուշին կարատեի ակումբ ՀԿ

 «Այսօր հանուն վաղվա» ՀԿ

 «Արցախի սպորտի և երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ

 «Արցախի մարտարվեստների ասոցիացիա» ՀԿ

 «Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիա» ՀԿ

 «Արցախի մուայթայի ֆեդերացիա» ՀԿ

Հայտարարությանը միացած հասարակական գործիչներ

Ռուբեն Մելիքյան — Արցախի 2-րդ Մարդու իրավունքների պաշտպան

Արտակ Բեգլարյան — Արցախի 3-րդ Մարդու իրավունքների պաշտպան

Գեղամ Ստեփանյան — Արցախի գործող Մարդու իրավունքների պաշտպան

Նարե Սիմոնյան — հասարակական գործիչ»։

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25