«Արցախում այս եղանակին գազ չկա. ծայրահեղ ծանր վիճակում ենք». Մետաքսե Հակոբյան

08.03.2022 21:54
4521

«Արցախգազի» աշխատակիցները դիմել են ռուս խաղաղապահներին, որ նրանց միջնորդությամբ կարողանան ուսումնասիրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները, որպեսզի փորձեն գտնել գազի պայթած խողովակը, սակայն բանակցություններն արդյունք չեն տվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Նույնիսկ առաջարկ է եղել, որ ռուս խաղաղապահները փորձեն գտնել պայթած խողովակի տեղը, կրկին թույլ չեն տվել»,- ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ավելի վաղ «Արցախգազ» ԲՓԸ–ը տեղեկացրել էր, որ մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։ Նշվել էր, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում, Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը:

Հակոբյանի համոզմամբ՝ ադրբեջանցիները դիտավորությամբ են պայթեցրել գազատար խողովակը. «Պատկերացրեք, որ այս եղանակին գազ չկա. ծայրահեղ ծանր վիճակում ենք։ Այն դպրոցները, որոնք գազով են ջեռուցվում, շատ ցուրտ էր, բայց դասապրոցեսը շարունակվել է»։

Հարցին՝ ինչո՞ւ պետք է դիտավորությամբ ադրբեջանցիները պայթեցնեին գազատար խողովակը, պատգամավորը պատասխանեց. «Երբ ՌԴ ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից եւս հումանիտար օգնություն է փոխանցվել ՌԴ, դրան հաջորդեց Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, որն ուղիղ սպառնալիք էր ե՛ւ Արցախում բնակվող հայերին, ե՛ւ ռուս խաղաղապահներին։ Մենք սպասում էինք, որ ինչ-որ մի բան անելու են, եւ գիշերը կատարվեց։ Մենք Ստեփանակերտում լսել ենք պայթյունի ձայները»։

Դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Արցախի ՄԻՊ-ը՝ նշելով, որ գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում հումանիտար խնդիրներ հարուցել։

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02