Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը

03.11.2021 17:05
1084

Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը։ Այս մասին հայտնում են Genesis Armenia ուղեղային կենտրոնից։

«Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ռազմավարական նշանակության նոր նախագիծն, այսպիսով, իրականություն դարձավ։

Կարօ Կարապետեանի անվան կենտրոնը, որը զինված է արհեստավարժ ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով ու գույքով, տեղակայված է Արցախի պետական համալսարանի շենքում։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Կարօ Կարապետեանի տիկնոջ՝ Վարդուկ Կարապետեանի և զավակների(տէր և տիկին Մեղրի և Պէտի Աուտիշ, զաւակը՝ Վանի, Աբօ Կարապետեան, Ուռի Կարապետեան) ու Genesis Armenia-ի ջանքերով։

Կենտրոնում առաջին փուլով մեկ տասնյակից ավելի արցախցի երիտասարդներ անվճար ադրբեջաներեն են սովորելու և Ադրբեջան են ուսումնասիրելու։ Ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերն ու թշնամուն լավ ճանաչող սերունդ։

Genesis Armenia-ի քաղաքականության հիմքում հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական և անվտանգային մարտահրավերները հաղթահարելու նպատակներն են։ Կենտրոնն այս քաղաքականության շրջանակում պատրաստելու է ադրբեջաներենի մասնագետների, որոնք կկարողանան իրենց հմտությունները գործածել թուրք-ադրբեջանական տանդեմից եկող տեղեկատվական, քարոզչական և անվտանգային սպառնալիքների չեզոքացման գործում»,- նշվում է հաղորդագրությունում:

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22