Արցախում իրավիճակը հանգիստ է, կյանքը բնականոն հունով ընթանում է. Դավիթ Բաբայան

05.06.2018 12:22
2458

 ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում իրավիճակը հանգիստ է, ցուցարարները շարունակում են հետեւել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ցույցերը դադարեցնելու կոչին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, Արցախում կյանքն իր բնականոն հունով շարունակվում է:

«Պետք է ասեմ, որ այս օրերին եւս Արցախում, ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է եղել, չեն խաթարվել բնականոն կյանքը, տարբեր կառույցների գործունեությունը: Այսօր էլ, որքան տեղյակ եմ, ցույցեր չկան, ճանապարհները բաց են, ամեն ինչ նորմալ է, այս պահին միայն հորդառատ անձրեւ է գալիս»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին, որտեղ մի քանի օր է՝ ցույցեր էին տեղի ունենում ուժային կառույցների աշխատակիցների ներգրավմամբ ծեծկռտուքի պատճառով: Նա անընդունելի է համարել խնդիրները բռնությամբ լուծելու ցանկացած փորձ՝ անկախ նրանից, թե դա ում կողմից է կիրառվում: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Ստեփանակերտում դադարեցնել բողոքի գործողությունները, որպեսզի ցուցարարների եւ պետական կառույցների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:

Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին հանդիպել էր նախաձեռնող խմբի հետ, որի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ներկայացվել էին փողոցում հավաքված ցուցարարներին: Արայիկ Հարությունյանը ողջունել էր ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր բարձրաձայնել էին հանրային հրատապություն ունեցող խնդիրների մասին: Պետական նախարարն ակցիայի մասնակիցներին է ներկայացրել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հնչեցրած կոչը, որտեղ նա փողոց դուրս եկած մարդկանց հորդորել է հնարավորություն տալ իշխանություններին՝ իրագործելու խոստացված բարեփոխումները: Նախաձեռնող խմբի անդամներն ընդառաջել են եւ դադարեցրել բողոքի ակցիան:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40