Թրամփի հավանական գրոհից կարող է տուժել նաև հայկական մշակույթը. Guardian

07.01.2020 18:45
1639

Ահա թե ինչեր կանհետանան աշխարհի երեսից, եթե Թրամփը որոշի ռմբակոծել Իրանի մշակութային հարստությունը: Բրիտանական Guardian պարբերականն անդրադարձել է Իրանի տարածքում գտնվող մշակութային ժառանգության օբյեկտների վրա գրոհելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, դրա հետևանքներին ու աշխարհում առաջացած լուրջ մտավախությանը: Վտանգավոր ու անդառնալի սցենարի դեպքում բրիտանական պարբերականը կազմել է ազգային գանձերի հավանական կորստի ցանկը:

Սարսափելի խոստումը կատարելու դեպքում Guardian-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դասել է մշակութային օբյեկտները ոչնչացնող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ու «Թալիբան» շարժման գրոհայինների շարքին: Բրիտանական պարբերականը հռետորական հարց է տալիս՝ արդյոք Թրամփը գիտակցո՞ւմ է, թե ի՛նչ կկորցնի մարդկությունը: Հոդվածագիրը վստահ է, որ Սպիտակ տան ղեկավարը չգիտի, և նա միակը չէ, որ տեղյակ չէ: Այն, որ արևմտյան երկրներից զբոսաշրջիկների հոսքը դեպի Իրան քիչ է, չի նշանակում, որ այս երկիրն արտասահմանցի զբոսաշրջիկներին գրավելու ոչնչ չունի: Նշվում է, որ այս քաղաքակրթությունը 5 հազար տարվա պատմություն ունի, այս երկրի տարածքում է գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մոտ 20 օբյեկտ: Պարբերականը հիշեցնում է, որ Իրանը մշակութային հարուստ ու բացառիկ ժառանգություն ունի, մասնավորապես, հոգևոր ճարտարապետական  հուշարձաններ: Սա ոչ միայն Իրանի, այլև ամբողջ մարդկության մշակութային ժառանգությունն է:

Պերսեպոլիսը Իրանի հնագիտական թագն է, մոնումենտալ համալիր, որը կառուցվել է Ք.ա. 6-րդ դարում: Այն հայտնի է իր մարմարե պալատներով ու տաճարներով: Քաղաքը թալանվել ու ավերվել է բազմաթիվ անգամ, ինչպես նաև Ալեքսանդր Մակեդոնացու կողմից:

Իրանի մշակութային հաջորդ զարդը Շիրազ քաղաքում գտնվող շահ Չերաղի մզկիթն է: Չնայած Իրանի մշակույթին հատուկ արտաքին տեսքին, ներսից այն ծածկված է հայելային խճանկարային սալիկներով՝ ստեղծելով տիեզերական լուսարձակում: Սա ուխտագնացության սուրբ վայր է:

Guardian-ն անդրադարձել է նաև Իրանում հայկական հետքին: Իսլամական Հանրապետությունն ունի քրիստոնեական երկար պատմություն, որը հիմնականում կապվում է Հայաստանի հետ: Տարածաշրջանի երեք ամենահին եկեղեցիները ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Սուրբ Ամենափրկիչ վանքը գտնվում է Իրանի Սպահան նահանգում: Այն կառուցել են հայերը, որոնք 17-րդ դարում Օսմանյան կայսրության պատերազմների ժամանակ հեռացել ու հաստատվել են Իրանում: Ներսի հարդարանքը որմնանկարներ ու ոսկեզօծ փորագրություններ են:

Մշակութային ժառանգության օբյեկտներից են նաև Իրանի նախկին մայրաքաղաք Սպահանի կամուրջները, որոնց գեղեցկությամբ հիացած են բոլոր հյուրերը: Դրանք հիմնականում կառուցվել են 17-րդ դարում: Իրանի մշակութային հարստության մեջ են մտնում բազմաթիվ մզկիթներ, դամբարաններ, տաճարներ ու աշտարակներ:

1lurer.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10