Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

20.07.2019 17:06
1158

«Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով կուսակցության կողմից կազմակերպված երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ իր հանդիպմանը նշել է, որ իրավունք չունենք թուլացնելու սահմանը պահող զինվորի թիկունքը և քաղաքական ամբիցիաների պատճառով երկրում ցնցումներ հրահրել:

«Մեր առաջնահերթ անելիքը ներքին կայունության ապահովումն է: Եթե ընտրել ենք իրավական և ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհը, մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ սկզբունքներից: Միայն այդ պարագայում կարելի է ապահովել ազատ, արդար ընտրություններ՝ ձևավորելով լեգիտիմ իշխանություն, և «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու իր գործողություններում»,- ընդգծել է Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավարը:

Գրառումն ամբողջությամբ ստորև.

««Ազատ հայրենիք» կուսակցության կազմակերպած «Հայրենիք» երիտասարդական ճամբարի հերթական հերթափոխի հետ հանդիպումս կրկին շատ հագեցած էր և հետաքրքիր: Մեր շնորհալի երիտասարդները հանդես եկան մշակութային հետաքրքիր ծրագրով, որին հաջորդեց ջերմ և մտերմիկ զրույց:

Իմ խոսքում անդրադարձել եմ վերջին շաբաթներին մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով, որ մեր առաջնահերթ անելիքը ներքին կայունության ապահովումն է: Մենք իրավունք չունենք թուլացնելու սահմանը պահող զինվորի թիկունքը և քաղաքական ամբիցիաների պատճառով երկրում ցնցումներ հրահրելու: Եթե ընտրել ենք իրավական և ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհը, մեր բոլոր գործողությունները պետք է բխեն այդ սկզբունքներից: Միայն այդ պարագայում կարելի է ապահովել ազատ, արդար ընտրություններ՝ ձևավորելով լեգիտիմ իշխանություն, և «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու իր գործողություններում:

Այս կարևոր ուղերձն եմ հղել մեր երիտասարդներին՝ հորդորելով նրանց լավ ապագա կառուցելու տեսլականը և դրանից բխող գործողությունների ծրագիրը իրականացնել միայն այդ համատեքստում:

Հանդիպման ընթացքում պատասխանել եմ նաև ճամբարականներին հուզող բազմաբնույթ հարցերին, իսկ վերջում սիրով ընդունել եմ կուսակցության շարքերը համալրել ցանկացող մի խումբ երիտասարդների դիմումները: Ողջունում եմ նրանց որոշումը՝ համոզված լինելով, որ իրենց ակտիվությամբ ու գաղափարներով նոր որակ են ապահովելու կուսակցության առաջիկա և հետագա աշխատանքներում»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40