Քաջարանի կոմբինատի վարիչներից մեկը՝ Նարեկ Ամբարյանը՝ դատարանին ապացույցներ ներկայացնելու խնդրի առջեւ

08.06.2019 18:51
2647

2018 թ. հունիսի 8-ից հետո, երբ կառավարությունը պաշտոնանկ արեց Սյունիքի մարզպետի աթոռը մոտ քսան ամիս զբաղեցրած Վահե Ա. Հակոբյանին, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ղեկավարությունը «Սյունյաց երկրի» դեմ հայտարարված պատերազմում որդեգրեց նոր մարտավարություն:

Ընկերության ղեկավարները, ինչպես նշել ենք ուրիշ  առիթներով, մի քանի օրվա ընթացքում 13 քաղաքացիական հայց ներկայացրին դատարան՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիր «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերության:

Անցած մեկ տարվա ընթացքում այդ հայցերին առնչվող նախնական բազմաթիվ դատական նիստեր են տեղի ունեցել, սակայն դրանց (երկու բացառությամբ) մասնակցություն չի ունեցել Սամվել Ալեքսանյանը՝ ունենալով կոնկրետ պատճառներ, ինչի մասին իրազեկվել է դատարանը:

Եվ, այդուհանդերձ, գործերի մեծ մասի դատավարությունը ներկայումս թեւակոխել է դատաքննության փուլ:

Անտարակույս,  Սամվել Ալեքսանյանը (առանց փաստաբանի) կմասնակցի դատաքննություն իրականացնող դատական բոլոր նիստերին:

Բոլոր գործերով դատաքննության ընթացքի մասին անպայման տեղյակ կպահենք ընթերցողին:

Իսկ հիմա…

Հարուցված 13 հայցից երեքի հեղինակը «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանն է:

Վերջինիս հայցերից մեկի դատաքննությունից առաջ Սամվել Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մի շարք ապացույցների ապահովման համար:

Ըստ այդ միջնորդության՝ Նարեկ Ամբարյանը, ինչպես եւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը (երկու ընկերություն եւս) պետք է դատարան ներկայացնեն ապացույցներ (փաստեր) այն հարցերի վերաբերյալ, որոնք անհնար է ձեռք բերել ինքնուրույն, առանց դատարանի որոշման:

Ահա այդ հարցերը.

1. որքա՞ն է կազմում «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Նարեկ Ամբարյանի ամսական աշխատավարձը (աշխատավարձին հավասարեցված այլ վճարների ու պարգեւավճարների հետ մեկտեղ)՝ 2018 թ. մեկ ամսվա միջինի չափով, ընդ որում՝ իբրեւ ապացույց պետք է ներկայացնել այդ վարձատրությունների վճարման տեղեկագրերի պատճենները,

2. ովքե՞ր են «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ բաժնետերերը 2018 թ. մայիս ամսվա դրությամբ (եւ երբվանից) ու ովքե՞ր են բաժնետեր ընկերությունների սեփականատերերը (եթե սեփականատերերը տնտեսվարող սուբյեկտներ են, ապա՝ դրանց հիմնադիրները),

3. ովքե՞ր են «Արմենիան մայնինգ քոնթր աքթոր» ընկերության բաժնետերերը 2018 թ. մայիս ամսվա դրությամբ (եւ երբվանից) ու ովքե՞ր են բաժնետեր ընկերությունների սեփականատերերը (եթե սեփականատերերը տնտեսվարող սուբյեկտներ են, ապա՝ դրանց հիմնադիրները), որքա՞ն աշխատավարձ է ստացել Նարեկ Ամբարյանն այդ ընկերությունից 2015-2018 թթ.,

4. ովքե՞ր են «Քրոնիմետ մետալ թրեդինգ Սի Այ Էս» ՓԲԸ բաժնետերերը (եւ երբվանից) ու ովքե՞ր են բաժնետեր ընկերությունների սեփականատերերը (եթե սեփականատերերը տնտեսվարող սուբյեկտներ են, ապա՝ դրանց հիմնադիրները), որքա՞ն վարձատրություն է ստացել Նարեկ Ամբարյանն այդ ընկերությունից 2014-2018 թթ.,

5. որտե՞ղ է բնակվել Նարեկ Ամբարյանը 2014-ի հուլիսից՝ ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի 1-ին տեղակալի պաշտոնը զբաղեցնելուց հետո մինչեւ 2018-ի մայիս՝ Սյունիքի մարզում գտնվելու ընթացքում, եւ որքա՞ն է վճարել տվյալ կացարանում բնակվելու համար (իրավասու մարմնի տեղեկանքն ու վճարման անդորրագրերը),

6. «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի 1-ին տեղակալի պաշտոնի անձնագիրը կամ պաշտոնի բնութագիրը,

7. հայցվոր Նարեկ Ամբարյանի կենսագրությունը,

8. «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ բաժնետերերի որոշումն ընկերության 2015, 2016, 2017, 2018 թվականների շահույթը բաշխելու մասին,

9. «Արմենիան մայնինգ քոնթր աքթոր» ընկերության բաժնետերերի որոշումն ընկերության 2016, 2017, 2018 թվականների շահույթը բաշխելու մասին:

Պատասխանողի այդ միջնորդությունը հիմնված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածների վրա:

Առանց այդ ապացույցները ներկայացնելու հնարավոր չի լինի տվյալ հայցով ճշմարտության վերհանումը, ինչպես եւ անհնարին կլինի իրավական  գնահատական տալ այն արտահայտությանը, որը, հայցվորի երեւակայությամբ, զրպարտող տեղեկություն է պարունակում Նարեկ Ամբարյան ազնվագույն մարդու մասին:

Իսկ արտահայտությունը հետեւյալն է՝«Լեռնագործների կյանքի եւ առողջության գնով արարվող հարստության թալանին մասնակցում են նաեւ հեքիաթային «աշխատավարձ» կորզելու տեսքով»:

Խոսքը, իհարկե, հայցվոր Նարեկ Ամբարյանի մասին է նաեւ:

Թե ինչ ընթացք կտա Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այդ միջնորդությանը, կիմանանք առաջիկայում:

Բայց, անկախ դրանից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն ունի մի դրույթ, որն այս դեպքում չպետք է մոռանալ. «Գործին մասնակցող անձը, որը գտնում է, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ, դատավարության ընթացքում իրավունք ունի այդ ապացույցների ապահովման վերաբերյալ միջնորդություն ներկայացնել 1-ին ատյանի դատարան» (հոդված 65):

Նշված օրենսգրքի հոդված 62-ի 4-րդ մասն էլ սահմանում է. «Եթե գործին մասնակցող անձի վկայակոչած փաստի վերաբերյալ ապացույցն օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով գտնվում է միայն գործին մասնակցող այլ անձի մոտ, ապա վկայակոչված փաստը համարվում է հաստատված, քանի դեռ գործին մասնակցող անձը հակառակը չի ապացուցել»:

Այնպես որ՝ առանց վերոնշյալ հարցերի վերաբերյալ ստույգ տեղեկություններ ստանալու, անհնարին կլինի ճշմարտության ապացուցումն ու վեճի առարկա արտահայտությանն իրավական գնահատական տալը, ինչը դատական ատյանի գլխավոր խնդիրը պետք է լինի:

 

«Սյունյաց երկիր»

 

 

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17