Արցախում նշվել է ԱԻՊԾ համակարգի աշխատակցի տոն օրը

30.10.2019 17:43
1218

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում տեղի է ունեցել ԱԻՊԾ համակարգի աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառում, որին ներկա էին Նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ ԱԻ նախարարի Ֆելիքս Ցոլակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր:

Միջոցառմանը զեկույցով հանդես եկավ ԱԻՊԾ տնօրեն Վլադիկ Խաչատրյանը և ներկայացրեց արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատմությունը և այս 27 տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները:

Նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով ԱԻՊԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ, նշեց, որ պետությունը շարունակելու է հատուկ ուշադրության կենտրոնում պահել ոլորտում առկա խնդիրների լուծում:

Հանդիսավոր արարողության ժամանակ ԱԻՊԾ մի շարք աշխատակիցներ ԱՀ Նախագահի, ԱԻՊԾ տնօրենի, ՀՀ ԱԻ նախարարի, ՊԲ հրամանատարի, ոստիկանապետի և քննչական կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել են մեդալներով և շքանշաններով, դրամական պարգևներով և թանկարժեք նվերներով:

Միջոցառման վերջում՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների հանդիսավոր երթից հետո, Բակո Սահակյանը ԱԻՊԾ տնօրենի ուղեկցությամբ շրջագայել է ծառայության տարածքում, հետևել է համակարգի տեխնիկական միջոցների ու սարքավորումների ցուցադրությանը և ԱԻՊԾ հատուկ ստորաբաժանման ցուցադրական վարժանքին:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40