Խոսք հրաժեշտի. Արքայիկ Սուրենի Մովսիսյան

20.01.2021 15:59
2743

2021թ հունվարի 1-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Արքայիկ Սուրենի Մովսիսյանը: Ծնվել է 1939 թ. սեպտեմբերի 2-ին Կապանի շրջանի Դավիթբեկ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Արծվանիկի դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ եւ ավարտել բարձր առաջադիմությամբ: Ծառայել է խորհրդային բանակում: Հաշվի առնելով նրա կազմակերպչական ունակությունները, ղեկավարման փորձը, մանկավարժության հանդեպ ունեցած հակումը, գյուղական դպրոցներում քիմիա եւ կենսաբանություն առարկաների  մասնագետի պահանջը՝ ընդառաջել են, որ  համատեղությամբ մանկավարժական աշխատանք  կատարի Շրվենանց, Դավիթբեկ գյուղերի դպրոցներում: Վերջինում եղել է արտադրական-ուսումնական գծով  փոխտնօրեն: 1971 թ. նշանակվել է Կապանի շրջանի գյուղվարչության պետի տեղակալ, 1973թ.՝ Դավիթբեկ գյուղի կոլտնտեսության նախագահ: 1977թ. նշանակվել է Աղվանի-Տանձավեր խորհրդային տնտեսության տնօրեն, իսկ 1979թ.՝ Կապանի Սյունիք խորհրդային տնտեսության տնօրեն: 1986 թ. ղեկավարել է շրջանի գործկոմի գյուղաշխատանքների վարչության աշխատակազմը: 1997-2004 թթ. եղել է Գեղիի միջնակարգ դպրոցի տնօրեն: 2017 թ. աշխատել է Գեղի համայնքի գյուղապետի տեղակալ: Արքայիկ Մովսիսյանը մի քանի անգամ ընտրվել է շրջխորհրդի, մի անգամ էլ ՀԿԿ 26-րդ համագումարի պատգամավոր: Պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Իր նվիրված աշխատանքով նպաստել է հայրենի եզերքի բարօրությանը: Հարգված, ճանաչված ու սիրված անձնավորություն էր՝ գնահատված հասարակության կողմից:

Արքայիկ Մովսիսյանը դաստիարակել է երեք երեխա, ունի չորս թոռ եւ մեկ ծոռ: Նրա հիշատակը վառ կմնա ճանաչողների սրտերում: Նա եղել եւ մնացել է Արքայիկ Սուրենիչ:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01