ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն` տնտեսության վիճակի մասին

23.10.2018 12:52
1242

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018-ի սեպտեմբերին սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

2018-ի հունվար-սեպտեմբերին 2017թ. հունվար սեպտեմբերի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 106.5%: Նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ աճը կազմել է 100.2%, իսկ 2018թ. սեպտեմբերի աճը օգոստոսի նկատմամբ կազմել է 108.5%:
2017-2018-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածների համեմատությունից պարզվում է, որ արդյունաբերությունն արձանագրել է 4%-անոց աճ, շինարարությունը՝ 7.6%-անոց, առևտուրը՝ 9.6-անոց, ծառայությունների ոլորտը գրեթե 20%-ով աճել է: Աճել է միջին ամսական անվանական աշխատավարձը: Արտաքին առևտուրը շարունակում է ավելի քան 20%-անոց աճը, ընդ որում՝ արտահանումն աճել է 11.6%-ով, ներմուծումը՝ գրեթե 30%-ով: Ամենափոքր աճերից մեկը գրանցվել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ 100.5%: Միակ ճյուղը, որտեղ անկում է արձանագրվել՝ գյուղատնտեսությունն է՝ 5.2%:
Ավելի համեստ են 2017-ի և 2018-ի սեպտեմբերի համեմատական ցուցանիշները: Այս հարթությունում արդյունաբերության ոլորտում արձանագրվել է մոտ 1%-անոց աճ: Շինարարությունում աճը կազմել է 3.5%, առևտրաշրջանառությունում՝ 8.8%, ծառայությունների ոլորտում՝ դարձյալ մոտ 20%, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6%-ով:

Մյուս ոլորտներում անկման միտումներ են արձանագրվել: Գյուղատնտեսությունում անկումը հասել է 17-18%-ի, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 5.5%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը՝ 3.6%-ով, ընդ որում՝ արտահանումը՝ 11.6%-ով, իսկ ներկրումը՝ 9.3%-ով: 1%-ով նվազել է նաև արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը:
Սեպտեմբերին աճի միտումները որոշակիորեն դանդաղել են օգոստոսի համեմատությամբ: Սեպտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 0.6%-ով, շինարարության ծավալը՝ 4.4%-ով, առևտրաշրջանառությունը՝ 2.1%-ով, ծառայությունների ծավալը՝ 5.7%-ով: Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 50%-անոց աճ: Մնացած դեպքերում հիմնականում նվազման միտումներ են, արտաքին առևտրաշրջանառության պարագայում՝ ավելի քան 10%-անոց:

irates.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40